Ս․ թ․ մարտի 10-12-ը Երևանում կայացավ ‹‹Ապագա Հայկականը›› համահայկական քաղաքացիական համաժողովը, որը մեկտեղել էր աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներին: Համաժողովի 200 մասնակիցներն ընտրվել էին վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից: Համաժողովին քննարկվեցին «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» եւ «Բնակչության աճ»:
Համաժողովին ակտիվորեն մասնակցեց և բազմաթիվ արժեքավոր գաղափարներով ու առաջարկություններով հանդես եկավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գավառի պետական համալսարանի համահիմնադիր, համալսարանի պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը։
Քննարկումների ընթացքում տիկին Հակոբյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնական օրակարգին, գործակցության սկզբունքներին ու առաջնահերթ ուղղություններին՝ ելնելով Սփյուռքի հետ աշխատանքի իր հարուստ փորձից և հիմնահարցերի խորը իմացությունից:
«Ապագա հայկականը» համաժողովին մասնակցեց նաև Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի երրորդ կուրսի՝ գերազանց առաջադիմությամբ ուսանողուհի Մերի Բունիաթյանը։