ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-Ի ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները հանդիպեցին ‹‹Արդշինբանկ›› ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման վարչության աշխատակից Զորանուշ Կուռոյանի հետ, ով ուսանողներին ներկայացրեց «Արդշինբանկ»-ում մեկնարկած նախաորակավորման ծրագիրը։

Ծրագրի նպատակն է աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ընձեռել հնարավորություն՝ կառուցելու իրենց աշխատանքային ուղին ֆինանսաբանկային համակարգում, ստանալու գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալու ֆինանսական վերլուծություններին, բանկ-հաճախորդ հարաբերություններին, ինչպես նաև բանկային ծառայությունների մատուցման սկզբունքներին ու ընթացակարգերին։

Ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները մուտք են գործում իրական բիզնես միջավայր, խորացնում տեսական և գործնական գիտելիքները,  ձեռք բերում թիմային աշխատանքի հմտություններ:

Ծրագրի ավարտից հետո դրական գնահատականի արժանացած մասնակիցները կստանան աշխատանքի առաջարկ, ինչպես նաև կօգտվեն ‹‹Արդշինբանկ»-ի արտոնությունների ընդգրկուն փաթեթից:

Հանդիպման ավարտին ծավալվեց ակտիվ քննարկում։

Հրապարակվել է 03.03.2023