Գումարվեց Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստ։ Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց ԳՊՀ 2023-2027 թվականների զարգացման ռազմավարական ծրագրից բխող գործողությունների պլանի նախագիծը՝ նշելով, որ այն քանիցս քննարկվել է տարբեր ձևաչափերով, և վերջնական տարբերակում հաշվի են առնվել բոլոր նկատառումներն ու առաջարկությունները։ Գործողությունների պլանը հաստատվեց գիտխորհրդի կողմից և ընդունվեց ի կատարումն։ Հաստատվեց նաև Գավառի պետական համալսարանում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսանողների գիտելիքների գնահատման նոր՝ բարելավված կարգը։
Օրակարգի համաձայն ԳՊՀ որակի ապահովման բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Քանաքարա Հայրապետյանը ներկայացրեց համալսարանի կրթական ռեսուրսների վերաբերյալ դասախոսների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։ Որոշում կայացվեց միջոցներ ձեռնարկել կրթական ռեսուրսների արդիականացման ուղղությամբ։
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։