Հայ կրթական հիմնարկությունը /ՀԿՀ/ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2023-2024 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2023 թ․ սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ: Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3,7 կամ 75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։