Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը, որը կկայանա ս․ թ․ ապրիլի 1-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Հաշվետվություններով հանդես են գալու Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Շահեն Գասպարյանը, Կարեն Սիրականյանը, և տնտեսագիտական ֆակուլտետի Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Արմեն Ղազարյանը, ովքեր դասախոսություններով հանդես են եկել Շվեդիայի Թագավորության Կառլ Լիննեուսի անվան համալսարանում։
Հաշվետվություններով հանդես կգան նաև տնտեսագիտական ֆակուլտետի «Տնտեսագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Արմինե Սեյրանյանը և Լիլիթ Պողոսյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Հովեյանը, ովքեր մեկ կիսամյակ սովորել են Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում։