Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ, որը կրում էր «Կանաչ արև» խորագիրը: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ալլա Բագոյանը։
Մասնակիցները հայոց լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն էին։
Միջոցառմանը ներկա էին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը, փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանը, «Արևի աշխարհ» կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանը, ուսանողներ։
Ներկաներին ողջունեց և միջոցառման խորհուրդը ներկայացրեց Ալլա Բագոյանը։ Նա իր խոսքում կարևորեց պոեզիայի դերը երիտասարդների գեղագիտական ճաշակի և արժեհամակարգի ձևավորման հարցում, ներկայացրեց միջոցառման հիմնական ուղերձը՝ սերը հայրենիքի, ընտանիքի, զավակների, բնության և կյանքի հանդեպ:
Ուսանողների ասմունքը և հոգեպարար երգերը գարնան, սիրո, մայրության, մանկության և կյանքի յուրօրինակ ձոն էին։
Ցերեկույթն իրենց գեղեցիկ պարային կատարումներով և բանաստեղծություններով զարդարեցին «Արևի աշխարհ» կենտրոնի սաները։