ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված տնտեսագիտության արդի հիմնախնդիրներին։

Ուսանողական գիտաժողովին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, աշակերտներ՝ Գավառի ավագ դպրոցից, ինչպես նաև ուսանողներ Գավառի ակադեմիկոս Ա Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից՝ դասախոս, ԳՊՀ շրջանավարտ Վարդան Գարեյանի ուղեկցությամբ։

ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով.

1Ռոզա Աբրահամյան՝ «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Պետական պարտքի առաջացման պատճառները և արդյունավետ կառավարման հիմնահարցերը», գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան,

2Սամվել Մանուկյան, Անի Մակարյան՝ «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողներ, թեմա՝ «Գնաճը և գնաճի նպատակադրման ռազմավարության արդյունավետության հիմնահարցերը ՀՀում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,

3Գայանե Հակոբյան՝ «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Համայնքային բյուջեների եկամտային ներուժը և արդյունավետ կառավարման հիմնահացերը», գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան,

4 Թագուհի Թադևոսյան՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման կարևորությունը ձեռնարկությունների արդյունավետ գործունեության համար», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ներսես Ներսիսյան,

5 Արեգա Հովհաննիսյան՝ «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  հեռանկարները գործարար միջավայրի բարելավման համատեքստում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Կորյուն Գևորգյան,

6 Սոնա Ավագյան՝ «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Աշխատուժի միգրացիայի կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,

7Խաչատրյան Մերի՝ «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝  «Զբաղվածության պետական քաղաքականության կառուցակարգային հարցերը և զբաղվածության պետական ծրագրերի ընթացիկ արդյունքների վերլուծությունը», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,

8 Սաֆոյան Արմինե՝ «Տնտեսագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝  «Ռացիոնալ ընտրությունը և սպառողական վարքագծի հոգեբանությունը», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Աստղիկ Հովեյան,

9 Փուրթոյան Մերի՝ «Տնտեսագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝   «Կրիպտոարժույթը և տնտեսության մեջ դրա կիրառման հիմնահարցերը», գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու Արմեն Ղազարյան։

Գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանն իր խոսքում կարևորեց ԳՊՀ-ի և քոլեջի միջև համագործակցությունը։

Գիտաժողովն ամփոփեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ՝ Սամվել Ամիրխանյանը, Համլետ Ղաջոյանը, Մարտին Ավագյանը։

Հրապարակվել է 26.03.2023