ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ բարեկամներ,

սիրով հրավիրում ենք մասնակցելու  «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որ կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ գործընկերությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի և Գավառի պետական համալսարանի:

Գիտաժողովը նվիրվում է նշանավոր լեզվաբան Էդուարդ Աղայանի ծննդյան 110-ամյակին:

✓  Գիտաժողովի տեղի կունենա ս. թ. սեպտեմբերի 28-ին և 29-ին:

✓   Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն

✓  Գիտաժողովի կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոն, Գավառի պետական համալսարան

✓  Գիտաժողովի ձևաչափը՝  առկա և հեռավար

✓  Գիտաժողովի ուղղություններն են՝

-հայերենի բառապաշարի ուսումնասիրության խնդիրներ

— տերմինաբանության արդի խնդիրներ

— քերականական կառուցվածքի ուսումնասիրության խնդիրներ

— լեզվի կանոնարկման արդի խնդիրներ

— մասնագիտական հայոց լեզվի ուսուցման խնդիրներ բուհական համակարգում

— մայրենիի ուսուցման խնդիրներ հանրակրթության ոլորտում

✓  Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝

  • հայերեն
  • անգլերեն
  • ռուսերեն

Գիտաժողովին մասնակցելու և զեկուցումով հանդես գալու համար (առկա կամ հեռավար ձևաչափերով) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. սեպտեմբերի 10-ը։

 «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ»

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Ազգանուն, անուն, հայրանուն  
Երկիր, քաղաք  
Գիտական աստիճան  
Գիտական կոչում  
Կազմակերպություն, պաշտոն  
Զեկուցման վերնագիր  
Զեկուցման համառոտ բնութագիր (50-100 բառի սահմանում)  
Մասնակցության ձևաչափ (առկա/հեռավար)  
Էլեկտրոնային հասցե  
Բջջային հեռախոսահամար  

 

Լրացնելով հայտը` համաձայնում եք մասնակցել գիտաժողովին, ընդունում եք կազմկոմիտեի կողմից հրավերով սահմանված պայմանները։

Ստորև ներկայացնում ենք ժամկետները՝

     Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝                   10.09.2023

     Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետ՝              15.09.2023

     Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝                                       20.09.2023

     Հրապարակման ենթակա հոդվածների հաստատման վերջնաժամկետ՝     15.10.2023

                                                                                 

Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով։

Գիտաժողովի կազմկոմիտե

Հրապարակվել է 01.04.2023