ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և  պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ,

տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուսծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և  Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն  2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Առաջարկվող մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://corsidilaurea.uniroma1.it/en։

Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը  ս թ ապրիլի 9-ն է։

Ծրագրի մրցույթին դիմելու մանրամասների համար խնդրում ենք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 094-86-77-16, 098-62-53-26,  060-46-12-99 հեռախոսահամարներով։

Մաղթում ենք հաջողություն։ 

 ԳՊՀ  արտաքին կապերի և լրատվության բաժին

Հրապարակվել է 05.04.2023