ԳՊՀ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանի առկա ուսուցման բանասիրական,  բնագիտական, տնտեսագիտական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետներում, ինչպես նաև հեռակա ուսուցման ֆակուլտետում ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը։

ԳՊՀ բակալավրիատի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները հաջողությամբ պաշտպանում են ավարտական աշխատանքներ, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզեր։

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները նշում են շրջանավարտների տեսական և գործնական պատրաստվածության բարձր աստիճանը, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների արդիականությունը, ներկայացված ուսումնասիրություններում ձևակերպված եզրակացությունների և առաջարկությունների հիմնավորվածությունը։

ԳՊՀ բոլոր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություններ։

Հրապարակվել է 21.05.2023