ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Բելառուսի Հանրապետության Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպված արհեստական բանականությանը նվիրված էսսեների մրցույթին։

Մրցույթը բաղկացած էր երկու փուլից՝ ներբուհական և միջազգային։

Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Սեյրանյանը մրցույթի միջազգային փուլում զբաղեցրեց 3-րդ տեղը։

Մրցույթի միջբուհական ժյուրիին հետաքրքիր էսսեներ ներկայացրին և մասնակցության համար հավաստագրեր ստացան ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Քրիստինե Բադիկյանն ու Լաուրա Մանուկյանը, հեռակա ուսուցման ֆակուլտետի տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Սաֆարյանը։

Միջազգային ժյուրիի անդամների կազմում էին ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը, ովքեր արժանացան Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի շնորհակալագրին։

 

Հրապարակվել է 25.05.2023