ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝  «ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՏԱՐԻ» ԽՈՐԱԳՐՈՎ VII ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ

Երևանում կայացավ «ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի տարի» խորագրով VII հանրապետական ուսանողական օլիմպիադան, որի  փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում։

Հանրապետական ուսանողական օլիմպիադան կազմակերպվել էր Երևանում Ռուսական տան և Հայաստանում ԽՍՀՄ (Ռուսաստանի) բուհերի շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ Հայ-Ռուսական համալսարանի և Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի աջակցությամբ։

Օլիմպիադային մասնակցեցին ուսանողներ Հայաստանի Հանրապետության 15 բուհերից՝ առաջադրված թեմաներով ներկայացնելով էսսեներ։

Գավառի պետական համալսարանից օլիմպիադային մասնակցեց տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Պարոնիկյանը, ում շնորհվեց «Ակտիվ մասնակցության համար» դիպլոմ։

Օլիմպիադայի հաղթողները Մոսկվայում կմասնակցեն Կոստոմարովյան ֆորումին։

Հրապարակվել է 25.05.2023