ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ՝  ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Գավառի ավագ դպրոցում կայացավ հայ գրերի ստեղծման պատմությանը նվիրված  ցերեկույթ: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանը: Ներկա էին ավագ դպրոցի տնօրեն Նինա Ղուլոյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ։ Գավառի պետական համալսարանից ցերեկույթին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը և փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը։

Միջոցառումը խորհրդանշական էր. այն կրում էր պատմագեղարվեստական բնույթ: Աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Հայաստանում ստեղծված այն դժվարին պատմաքաղաքական իրավիճակը, որից դուրս գալու, ազգային ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները պահպանելու միակ ճանապարհը սեփական գիր ունենալն էր:

Միջոցառումն ուղեկցվեց ասմունքով, երգ ու պարով, հայ ոգու, մտքի և բազկի արարումների մասին սահիկաշարով։

Ելույթ ունեցավ ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը՝ պատգամելով սրբորեն պահել հազարամյակների պատմություն ունեցող հայոց լեզուն՝ որպես ազգային ինքնության  հզոր գրավական։

Ցերեկույթն ամփոփեց  դպրոցի տնօրեն Նինա Ղուլոյանը։

 

 

Հրապարակվել է 20.05.2023