Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ հեռակա ուսուցման ֆակուլտետի 2023 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն ս. թ. հունիսի 7-ին և կավարտվեն հունիսի 25-ին:
Քննաշրջանը կկազմակերպվի 2023 թվականի սեպտեմբեր ամսից։
Ստուգարքների հանձնման ժամկետն է 2023 թ․ սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ներառյալ, քննությունների հանձնման ժամկետն է սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը՝ ներառյալ, բաց դռների օրերն են՝ հոկտեմբերի 14-ը և 15-ը, առաջին լուծարային շրջանի հանձնման ժամկետն է հոկտեմբերի 18-ից հոկտեմբերի 23-ը` ներառյալ, երկրորդ լուծարային շրջանը կկազմակերպվի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 19-ը` ներառյալ:
Խնդրում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի արական սեռի բոլոր այն ուսանողներին, ովքեր զորակոչվելու են զինվորական ծառայության, զորակոչի ծանուցագիր ստանալիս՝ ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել համալսարան` տարկետում ստանալու նպատակով:
Տեղեկացնում ենք, որ դասերին մասնակցելը պարտադիր է։
Անհարգելի բացակայության դեպքում ուսանողը կհեռացվի համալսարանից:
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։