ՕԳՏՎԵՔ  ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ   ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Բակալավրիատի հարգելի՛ շրջանավարտներ, Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն, այդ թվում՝ անվճար հիմունքներով տեղերում։ Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով․

 

Դիմորդները դիմում-հայտի հետ ներկայացնում են`

  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակն ու պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
  • 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • ինքնակենսագրություն,
  • անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն( առկայության դեպքում),
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
  • ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր),
  • ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր:

Մագիստրատուրայի բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն։

Հրապարակվել է 22.05.2023