Գավառի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ֆակուլտետի հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի՝ ձեր նախընտրած բաժին ընդունվելու համար անհրաժեշտ է հայտագրվել Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում, ս․ թ․ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 18:00–ն։
Հայտագրվելիս՝ տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին։
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում։
Միասնական քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում՝ ս․ թ․ հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 27-ը։
Դիմում-հայտը լրացնելիս՝ անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները, իսկ բնօրինակները կներկայացվեն ԳՊՀ՝ ընդունվելուց հետո․
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
- միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
- 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- զինվորական գրքույկ (առկայության դեպքում),
- 1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրած տեղեկանքներ (առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
- Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված միասնական քննությունների վկայագրերը,
- ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տեղեկանքը, ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)։
Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը։
Հարցերի դեպքում կարող եք այցելել Գավառի պետական համալսարան և դիմել ընդունող հանձնաժողովին կամ զանգահարել 099-02-21-41, 060-46-03-02, 060-46-04-03, 060-46-12-43, 0-264-2-57-75 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru։
Կից ներկայացնում ենք Գավառի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ընդունելության քննությունները՝ ըստ մասնագիտությունների։
https://gsu.am/wp-content/uploads/2023/08/2023-2024.pdf