ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,

տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ դասախոսները հնարավորություն ունեն 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում դասավանդելու Վալլադոլիդի համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջ՝ https://erasmusplus.am/credit-mobility

Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց https://uvamobplus2.uva.es/publico/apply :

Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ սեպտեմբերի 29-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Հրապարակվել է 02.09.2023