Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ գործընկերությամբ Գավառի պետական համալսարանի, վերսկսում է լեզվական հարցերի ամենամսյա առցանց քննարկումները, որոնց կարող են մասնակցել մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ և հայոց լեզվի հիմնախնդիրներով հետաքրքրվող անձինք:
Առաջին հանիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18։00-ին: Քննարկվելու են հայերենի հնչյունական համակարգին առնչվող հարցեր:
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի առաջատար մասնագետները սիրով կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Առցանց հանդիպմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ․
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ
Գավառի պետական համալսարան