ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Տարիներ շարունակ Գավառի պետական համալսարանի ուսանողներին նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանը, ում մարդասիրական առաքելությունը այժմ շարունակում են նրա կինն ու որդին՝ Անահիտ և Թագվոր Նիշանյանները։

Ս. թ. սեպտեմբերի 14-ին Գավառի պետական համալսարան այցելեցին Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ծրագրերի համակարգող Մանե Խաչատրյանը՝ Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառուների հետ հանդիպելու նպատակով։

Հանդիպմանը ներկա էր նաև բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ով խորին երախտագիտություն հայտնեց երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանի ընտանիքին՝ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Պարոն Կարապետյանը ամփոփեց ուսանողների նախորդ ուսումնական տարվա արդյունքները, «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագիր ընդգրկված առաջին կուրսի ուսանողներին  ներկայացրեց բարերար Նիշանյանի կենսագրությունը, անդրադարձավ ուսանողների առաջադիմությանը և կարևորեց կամավորական տարբեր ծրագրերին նրանց մասնակցությունը։

Հրապարակվել է 15.09.2023