ԳՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ բուհում գործում է աշխատանքային խումբ՝ Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզ եկած մեր հայրենակիցներին բազմակողմանի և օպերատիվ աջակցության ցուցաբերման գործընթացը համակարգված ձևով կազմակերպելու նպատակով։

Աշխատանքային խումբը համալսարանի գիտական խորհրդին զեկուցեց, որ բուհի աշխատակիցները և ուսանողները կամավորագրվել են, ձևավորվել է կամավոր ուսանողների խումբ, որը ս․ թ․ սեպտեմբերի 30-ին առցանց ձևաչափով մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ցուցաբերման, նրանց հետ տարվող աշխատանքների կազմակերպման սկզբունքներին ու կառուցակարգերին  վերաբերող սեմինար-քննարկմանը։

ԳՊՀ գիտական խորհուրդը լսեց նաև հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտական թեմայի ղեկավար Վաչագան Գրիգորյանի հաշվետվությունը՝ ամբիոնի կողմից ‹‹Սասնա ծռեր›› էպոսին և եվրոպական էպիկական ավանդույթին նվիրված գիտական թեմայի իրականացման վերաբերյալ։ Գիտական թեմայի իրականացման ֆինանսական  հաշվետվությունը ներկայացրեց  գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը։

ԳՊՀ տնտեսագիտական և բնագիտական ֆակուլտետների 2022-2023 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը և 2023-2024 ուստարվա զարգացման հայեցակարգային ուղղությունները ներկայացրին տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը և բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը։ Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները որպես կամավորներ կարող են հայտագրվել հետևյալ հարթակներում․

ԳՊՀ ուսանողների հայտագրում․

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdwWjkjdKZNxyQdxbSC7CJsnPl88Gk2mOxz_XCSFY6Nib1Mjg/viewform?usp=sf_link

ԳՊՀ աշխատակիցների հայտագրում․

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWpjarcQQyBw0j-MEvs2tAUR1Q8H8ktEjMdv2TYHqLp1KvMQ/viewform?usp=sf_link

Ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների հաշվառումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցության աշխատանքներ: Որպես կամավորներ գործունեություն իրականացնելու համար ուսանողներին խնդրում ենք դիմել ԳՊՀ ուսանողական խորհրդին, համապատասխան դեկանատներ, ինչպես նաև արտաքին կապերի և լրատվության բաժնին։

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ  ՈՒՆԵՆ   ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,

տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն  2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով, ուսանելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով  «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջ՝  https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց  https://uvamobplus2.uva.es/

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. հոկտեմբերի 20-ն է։

Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ,

տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի  համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական անձնակազմի անդամները՝ մեկ շաբաթ դասավանդելու Ալմերիայի համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումներն ընդունվում են   մինչև ս  թ. հոկտեմբերի  25-ը։

Փաստաթղթերը /դասախոսների համար՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, ուսանողների համար՝  անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, ակադեմիական տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել  iro@gsu.am  էլեկտրոնային փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

ԿԱՅԱՑԱՎ  ԱՌՑԱՆՑ  ՔՆՆԱՐԿՈՒՄ՝  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ  ԼԵԶՎԻ  ՀԱՐՑԵՐԻՆ

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի կողմից համատեղ անցկացվեց լեզվական հարցերի պարզաբանմանը նվիրված առցանց քննարկում, որին  մասնակցում էին լեզվի ինստիտուտի և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ։ Քննարկմանը Ֆրանսիայից մասնակցում էր նաև լեզվաբան Արմեն Միքայելյանը։

Քննարկման սկզբում  Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը անդրադաձավ նախորդ տարվա հանդիպում-քննարկումներին՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Պարզաբանվեցին պետական, պաշտոնական, գրական  լեզուների, բարբառների սահմանազատման և  կիրառության հետ կապված արդիական հարցեր, ներկայացվեցին հայերենի, մասնավորապես արևելահայերենի և արևմտահայերենի հնչյունական համակարգերի համեմատական բնութագրերը, շոշափվեցին բուհական և հանրակրթության ոլորտներում լեզվի ուսուցման հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց դպրոցական դասագրքրերին, նշվեց, որ հայոց լեզվի դպրոցական ծրագրերում գրաբարը, բարբառները և  արևմտահայերենն ըստ էության ընդգրկված չեն, չնայած առանձին  հեղինակներին ուսումնասիրելու համար խիստ անհրաժեշտություն է զգացվում որոշակի գիտելիքներ ունենալ հայերենի դրսևորումների հնչյունական, բառապաշարային և քերականական առանձնահատկությունների մասին։ Բարձրացված հարցերի վերաբերյալ  ծավալվեց ակտիվ բանավեճ։ Մասնակիցները փաստեցին, որ քննարկումն օգտակար էր և հետաքրքիր։

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի բնագիտության լաբորատորիայում տեղի ունեցավ Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրներին նվիրված սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը՝ Գավառի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական անվտանգության կենտրոնի հետ համագործկացությամբ։ Սեմինարին մասնակցեցին ԳՊՀ ուսանողներ, դասախոսներ, գիտաշխատողներ, ինչպես նաև Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2-րդ միջնակարգ և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների ուսուցիչներ ու բարձր դասարանների աշակերտներ։

Սեմինարը նվիրված էր Սևանա լճի հիմնախնդիրներին, լճի ջրային էկոհամակարգի վրա լվացող միջոցների ու չմաքրված կեղտաջրերի ազդեցություններին, դրանց նվազեցման գիտական լուծումներին։

«Շրջակա միջավայր և առողջություն» կազմակերպության ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Լիանա Մարգարյանը ներկայացրեց Սևանա լճի էկոլոգիական խնդիրները և լճի էկոհամակարգի վերականգնման համար անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարտիրյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց լվացող միջոցների քիմիական կազմը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև անդրադարձավ անվտանգ և ֆոսֆոր չպարունակող լվացող միջոցների առավելություններին։

ԵՊՀ էկոլոգիական անվտանգության կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Հայրապետյանը ներկայացրեց կեղտաջրերի մաքրման եղանակները և մոդելային օրինակով ցույց տվեց կեղտաջրերի մաքրումը ֆլոկուլյացման և կոագուլացման օգնությամբ։

Սեմինարի ավարտին ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան։

Ամփոփիչ խոսքով հանդես եկան ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը, ԳՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Թերմինե Խաչիկյանը, ովքեր կարևորեցին արդի բնապահպանական խնդիրների լուծման մեջ գիտելիքահեն գործիքների կիրառման անհրաժեշտությունը։

THE DELEGATION HEADED BY PAVEL PEZZI, VICAR TO POPE OF ROME, VISITED GAVAR STATE UNIVERSITY

Gavar State University hosted high-ranking clergymen, nuns, pilgrims from Italy, Poland, Russia and Belarus, led by Cardinal Pavel Pezzi, Vicar to the Pope of Rome. The GSU Rector Ruzanna Hakobyan, warmly welcomed and expressed her gratitude to the guests for making a pilgrimage for peace-loving purposes, according to the resolution of His Holiness Pope Francis: “A visit to the first Christian country”. In her speech, the Rector mentioned as an unforgettable event the ecumenical liturgy dedicated to the 100th anniversary of the Armenian Genocide offered by the Pope together with the Catholicos of All Armenians, the Catholicos of the Great House of Cilicia and the Catholicos-Patriarch of the House of Cilicia on April 12, 2015 in St. Peter’s Basilica of the Vatican, as well as proclaiming the Armenian talented clergyman, philosopher, scientist St. Gregory of Narek as Cosmic Patriarch. Highly appreciating Narek’s “Book of Prayer” referred to as “Matean Voghbergutyan”, the Pope described it as the spiritual constitution of humanity. The Rector also emphasized that Gavar State University has close partnership ties with Italian universities of Pavia, Tuscia, Sapienza in Rome, Ca’ Foscari in Venice and other universities. GSU students spend part of their education in Rome and other Italian cities, they also study Italian, visit the Vatican and return with unforgettable impressions. GSU professors conduct short-term teaching in Italian universities, participate in conferences and seminars.

Referring to the alarming situation in Artsakh, the Rector conveyed to the Bishop the Statement of the Council of Rectors of State Universities of the Republic of Armenia regarding the need to prevent the humanitarian disaster in Artsakh.

Expressing His gratitude for the warm welcome, His Excellency Pavel Pezzi appreciated the activities of Gavar State University in the region, emphasized the role of education and science in modern times and expressed hope that humanity will follow the path of universal and unconditional love and solidarity defined by St. Gregory of Narek.

By decision of the Academic Council of the University, the Rector awarded Pavel Pezzi, the Bishop of Moscow and the entire Latin Catholic Archdiocese, Vicar to the Pope in Russia, Co-Chairman of the CIS and Baltic Christian Inter-confessional Committee, with a title of Honorary of Doctor of Gavar State University for the spiritual, cultural, moral education and upbringing of the young generation and for the merit of spreading humanitarian values and the implementation of a peace-loving mission.

The Head of the Pilgrimage Service in Russia, the Abbot of the Catholic Church of Vladimir, Sergei Aleksandrovich Zuev and the Polish nun Kisiel Jolanta, received letters of gratitude from Gavar State University for their contribution to the spiritual and cultural education of young people.

The Rector expressed special gratitude to the honorary philanthropist of GSU, Deacon Gevorg Vahan Gevorgyan, for constantly supporting the University and implementing charitable projects.

The guests visited the University’s History Museum, got acquainted with the activities of the University and watched the film dedicated to the history of GSU.

They prayed to God for the peace and solidarity of the biblical country and the whole world, continuing their pilgrim’s path to the unique Cross-stone Field of Noratus.

 

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՏԵՂԱՊԱՀ ՊԱՎԵԼ ՊԵՑՑԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց բարձրաստիճան հոգևոր սպասավորների, միանձնուհիների, Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից Հայաստան ժամանած ուխտագնացներին՝ Հռոմի պապի տեղապահ, կարդինալ Պավել Պեցցիի գլխավորությամբ։   ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և  շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ խաղաղասիրական նպատակներով ուխտագնացություն իրականացնելու, Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի բանաձևմամբ՝ «Այց առաջին քրիստոնեական երկիր» կատարելու համար։ Նա իր ելույթում  նշեց, որ անմոռաց էին 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և Տանն Կիլիկիո կաթողիկոս-պատրիարքի  հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ պատարագի մատուցումը, ինչպես նաև    հայ տաղանդաշատ հոգևորական, փիլիսոփա, գիտնական Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելը։ Բարձր գնահատելով  Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագիրքը՝ Հռոմի պապն այն   բնութագրել է որպես մարդկության հոգևոր սահմանադրություն։ Ռեկտորը շեշտեց նաև, որ Գավառի պետական համալսարանը սերտ կապերի մեջ է Իտալիայի բուհերի՝ Պավիայի, Տուշցիայի, Հռոմի Սապիենզայի, Վենետիկի Կա Ֆոսկարի և այլ   համալսարանների հետ։ ԳՊՀ ուսանողներն իրենց կրթության մի մասն անցկացնում են Հռոմում, Իտալիայի այլ քաղաքներում, սովորում են նաև իտալերեն,  լինում են Վատիկանում  և վերադառնում անմոռաց տպավորություններով։ Իտալիայի համալսարաններում կարճաժամկետ դասախոսական աշխատանք են կատարում,  գիտաժողովների և սեմինարների են մասնակցում ԳՊՀ դասախոսները։

Անդրադառնալով Արցախում տիրող տագնապալի իրավիճակին՝ նա Եպիսկոպոսին փոխանցեց Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարությունը՝ Արցախում հումանիտար աղետի կանխման անհրաժեշտության վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նորին Գերազանցություն Պավել Պեցցին արժևորեց Գավառի պետական համալսարանի գործունեությունը  տարածաշրջանում, կարևորեց կրթության և գիտության դերն արդի ժամանակներում  և հույս հայտնեց, որ  մարդկությունը կընթանա Նարեկացու սահմանած համընդհանուր ու անպայմանական սիրո և համերաշխության ճանապարհով։

Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ռեկտորը Մոսկվայի և ողջ Լատինական կաթոլիկ արքեպիսկոպոսության Եպիսկոպոս, Ռուսաստանում Հռոմի Պապի տեղապահ, ԱՊՀ և Բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական կոմիտեի համանախագահ Պավել Պեցցիին շնորհեց Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ երիտասարդ սերնդի հոգևոր, մշակութային, բարոյական կրթության ու դաստիարակության, մարդասիրական արժեքների տարածման գործում ունեցած վաստակի և խաղաղասիրական առաքելության իրականացման համար։

ԳՊՀ շնորհակալագրեր ստացան Ռուսաստանում ուխտագնացության ծառայության ղեկավար, Վլադիմիր քաղաքի Կաթոլիկ եկեղեցու վանահայր Սերգեյ Ալեքսանդրի Զուեւը և լեհ միանձնուհի Կիսիել Իոլանտան՝ երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակության ոլորտում ունեցած ներդրման համար։

Ռեկտորը հատուկ շնորհակալություն հայտնեց ԳՊՀ պատվավոր բարերար Գևորգ Վահան սարկավագ Գևորգյանին՝ համալսարանին մշտապես սատարելու և բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։

Հյուրերը եղան համալսարանի պատմագիտական թանգարանում, ծանոթացան բուհի գործունեությանը, դիտեցին ԳՊՀ-ի պատմությանը նվիրված ֆիլմ։

Նրանք աղոթք հնչեցրին առ Աստված հանուն բիբլիական երկրի և համայն աշխարհի խաղաղության ու համերաշխության՝ շարունակելով ուխտավորի իրենց ճանապարհը դեպի Նորատուսի եզակի  խաչքարադաշտ։

GSU RECTOR RUZANNA HAKOBYAN MET WITH KLAIPEDA UNIVERSITY RECTOR ARTURAS RAZBADAUSKAS

Rector of Gavar State University Ruzanna Hakobyan met with Rector of Klaipeda University Arturas Razbadauskas within the framework of the European Union “ERASMUS+ FLEXWBL” project workshop held at Klaipeda University of the Republic of Lithuania. Ruzanna Hakobyan conveyed to Arturas Razbadauskas the statement of the Council of Rectors of RA State Universities addressed to the international academic community about Azerbaijan’s blockade of Artsakh, violation of the principles and norms of international humanitarian law, the gross violation of the right to life for 120.000 Armenians in their motherland, right to health care, education, work, freedom of movement and other fundamental rights and freedoms, the danger of ethnic cleansing, the necessity of a serious reaction of the academic community to these issues and the need to take appropriate measures.

Arturas Razbadauskas, Ruzanna Hakobyan and acting Rector of BSU, Davit Gyurjinyan discussed the possibilities of inter-institutional cooperation.

The EU funded “ERASMUS+ FLEXWBL” project is dedicated to the specifics of work-based learning. The workshop was attended by the representatives of member universities of the project; namely, Gavar State University, Brusov State University, National University of Architecture and Construction of Armenia, as well as the university coordinating the project — Liepaja University of Latvia. Together with Rector of Gavar State University, Ruzanna Hakobyan, the workshop was also attended by the Head of the Chair of Informatics and Physical-Mathematical Sciences – Varazdat Avetisyan, Chief Accountant – Gurgen Muradyan, Head of Foreign Relations and Media Department — Lilit Torchyan and Specialist of the same Department – Siranuysh Mkrtchyan.

According to the agenda, the Rector of KU, Prof. Arturas Razbadauskas and the Head of Health Research and Innovation Science Center of KU, Prof. Alona Rauckienė-Michaelsson, made welcome speeches and greeted the participants.

The coordinator of the project Patricks Morevs referred to the completed actions. Then the delegates of the universities presented the results of the surveys conducted among students and employers regarding work-based learning, the possibilities of work-based education in the universities were discussed.

The session dedicated to the dissemination of the project results was held in a combined format, which enabled Lana Karlova, Head of the Erasmus+ National Office in Armenia, as well as the representatives of universities and external stakeholders to remotely watch the video recordings of the interviews conducted with students, professors and employers, and participate in the discussion.

Lilit Torchyan, Head of the Foreign Relations and Media Department of GSU, presented the results of the project according to the work packages, the content changes made in the curricula and the methods implemented as a result of the benchmark analysis.

As a successful experience of work-based learning, the Klaipeda University presented the joint practical work of students and professors in the Science and Technology Park, Marine Animal Rehabilitation and Dolphin Assisted Therapy Centers.

At the end of the workshop, further actions were discussed.

 

 

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ERASMUS+ FLEXWBL» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

 

Լիտվայի Հանրապետության Կլայպեդայի համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական Միության «ERASMUS+ FLEXWBL» ծրագրի հերթական աշխատաժողովը՝ նվիրված աշխատանքահեն ուսուցման առանձնահատկություններին։ Աշխատաժողովին մասնակցեցին ծրագրի անդամ բուհերի՝ Գավառի պետական համալսարանի, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև ծրագիրը համակարգող բուհի՝ Լատվիայի Լիեպայա համալսարանի ներկայացուցիչները։ Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս,  գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալ բուհի ռեկտոր Արթուրաս Ռազբադաուսկասը, նույն համալսարանի պրոֆեսոր, առողջապահական հետազոտությունների և նորարարությունների գիտական կենտրոնի ղեկավար Ալոնա Միքաելսոնը։ Ռուզաննա Հակոբյանը Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արթուրաս Ռազբադաուսկասին փոխանցեց ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարությունը՝ ուղղված միջազգային ակադեմիական հանրությանը, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների և նորմերի ոտնահարման, հայրենի բնօրրանում 120․000 հայերի կյանքի, առողջության պահպանման, կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտման, էթնիկ զտման վտանգի և ակադեմիական հանրության կողմից  դրանց լուրջ արձագանքի, համապատասխան միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին։ Արթուրաս Ռազբադաուսկասը, Ռուզաննա Հակոբյանը և ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը քննարկեցին միջբուհական համագործակցության հնարավորությունները։

Օրակարգի համաձայն՝ ծրագրի համակարգող Պատրիկս Մորեվսը անդրադարձավ կատարված աշխատանքներին։ Այնուհետև բուհերի պատվիրակները ներկայացրին աշխատանքահեն ուսուցման վերաբերյալ ուսանողների և գործատուների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, քննարկվեցին համալսարաններում աշխատանքի վրա հիմնված կրթության հնարավորությունները։

Ծրագրի արդյունքների տարածմանը նվիրված նիստն անցկացվեց զուգակցված ձևաչափով, ինչը հնարավորություն ընձեռեց Հայաստանում Էրազմուս+  ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովային, բուհերի և արտաքին շահակիցների ներկայացուցիչներին հեռավար լսելու ուսանողների, դասախոսների և գործատուների հետ անցկացված հարցազրույցների տեսաձայնագրությունները, մասնակցելու քննարկմանը։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ծրագրի կատարման արդյունքները՝ ըստ աշխատանքային փաթեթների, ուսումնական պլաններում կատարված բովանդակային փոփոխությունները, հենանիշային վերլուծության արդյունքում ներդրված մեթոդները։

Որպես աշխատանքահեն ուսուցման հաջողված փորձ՝ Կլայպեդայի համալսարանը ներկայացրեց ուսանողների և դասախոսների համատեղ գործնական աշխատանքը գիտատեխնոլոգիական պարկում, ծովային կենդանիների վերականգնողական և դելֆինաթերապիայի կենտրոններում։

Աշխատաժողովի ավարտին քննարկվեցին հետագա անելիքները։