ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ  ԳՊՀ  ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հրավիրում ենք Գավառի պետական համալսարանի և այլ բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու ԳՊՀ հոբելյանական՝ 25-րդ գիտաժողովին, նվիրված համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին։

Գիտաժողովը տեղի կունենա  2022 թվականի հուլիսի 2-ին /մեկնարկը՝ ժամը 11:00-ին/, առցանց ձևաչափով։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի  հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. https://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.aminfogsu@mail.ru.    էլեկտրոնային փոստի հասցեներին։  Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։  Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական պարբերականը  ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից  ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

Ստորև ներկայացնում ենք զեկուցումներին (հոդվածներին) ներկայացվող տեխնիկական պահանջները.

  1. Գիտականզեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով  A4 չափի տպագրական թղթի վրա, GHEA Grapalat տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմաները՝ 1սմ։
  2. Վերևումնշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն,մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt  տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ մինչև 150 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները։
  3. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել Բանալի բառեր և նշել բանալի բառերը։
  4. Բացթողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, 10,5 pt  տառաչափով, վերջում նշելով նաև խմբագրական խորհուրդ ներկայացման օրը, ամիսը, տարին, օգտագործված գրականության ցանկը, գրականության հղումները։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ հոդվածի համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  5. Հոդվածի վերջում10,5 pt տառաչափով գրել զեկուցման շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)իազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն ամփոփագիրը և բանալի բառերը։
  6. Լատիներենև հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել Microsoft Equation Editor 3.0 ծրագրով, նկարների բացատրությունները ևաղյուսակները (ներկայացնել նկարի տեսքով)` 10,5 ptտառաչափով։
  7. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում: Այն հեղինակները, ովքեր չեն հանդիսանում Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ,  զեկուցման տպագրման  և ԳՊՀ ‹‹Գիտական հոդվածների ժողովածու››-ի տպագիր օրինակ ստանալու համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով` 1.800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, փոխանցումը կատարելով ցանկացած բանկից՝ ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ Կամո մճ 16021100146800 հաշվեհամարին։ Փոխանցումը հարկավոր է կատարել միայն ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի կողմից հոդվածի ընդունումը հաստատելուց հետո՝  երկու շաբաթվա ընթացքում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

(0-60) 46-02-01, (0-60) 46-04-03, (0-60) 46-12-43։

Մասնակցության հայտի ձևաչափ /պարտադիր է լրացման համար/

Անուն, հայրանուն,ազգանուն
Գիտական աստիճան
Գիտական կոչում
Աշխատանքի վայրը
Պաշտոնը
Հոդվածի վերնագիրը
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը
Էլեկտրոնային փոստի հասցեն
Հեռախոսահամարը

Շնորհակալություն։

ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե

 

 

 

ԸՆԹԱՑՔԻ  ՄԵՋ Է ԳՊՀ ՍԵՐՎԻՍ  ԲԱԺՆԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՊՐԱԿՏԻԿԱՆ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիսի բաժնի 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական  պրակտիկան ընթացքի մեջ է։ Պրակտիկայի ղեկավարն է ԳՊՀ դասախոս Աստղիկ Հովեյանը։

Պրակտիկայի նպատակը հյուրանոցային բիզնեսի ուսումնասիրությունն է, պրակտիկայի վայրը՝ Աղվերանի “Park Resort Aghveran” հյուրանոցը, որտեղ ուսանողներին դիմավորեց հյուրանոցի գլխավոր մենեջեր Մանվել Արևշատյանը։ Պարոն Արևշատյանը մանրամասն նկարագրեց հյուրանոցային ինդուստրիայի, առկա խնդիրների և շուկայում պահանջված լինելու առանձնահատկությունները, ապա հյուրանոցի ընդունարանի մենեջեր Նարեկ Մելիքյանը ուսանողներին ծանոթացրեց հյուրանոցում ծառայություններ մատուցելու ընթացակարգին։

Ուսանողները ծանոթացան հյուրանոցային ամրագրման ծրագրերին, ուսումնասիրեցին ինչպես հյուրանոցային համարները` ըստ կարգերի (standart, deluxe, apartment, cottage), այնպես էլ հյուրանոցի շրջակայքը:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ ու կարողություններ, որոնք խիստ անհրաժեշտ են մրցունակ մասնագետ դառնալու համար։

 

 

 

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ  ԻՐԱԶԵԿՎԵՑԻՆ  ‹‹QUANTA›› ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Հայ-ռուսական համալսարանի  ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ  Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Սարգսյանը ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող  «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը։

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի ուսանողներ, դասախոսներ։

«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի կրթական  ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են  զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել մեկնարկային ծրագրեր (ստարտափներ), որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Հանդիպման ընթացքում պարոն Սարգսյանի կողմից ներկայացվեցին կրթական ծրագրի առանձնահատկությունները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։

Պրոֆեսոր Սարգսյանը անդրադարձավ նաև «Quanta» ամառային դպրոցին, որի նպատակն է աշխատել համապատասխան գիտելիքներ և կարողություններ ունեցող ուսանողների հետ, նրանց զինել գիտելիքներով և ընդգրկել նրանց մագիստրոսական կրթական ծրագրում։

 

 

ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ  ՈՒՆԵՆ    ԻՍՊԱՆԻԱՅԻ  ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ  ԿԱՄ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ,

տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի  համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բանասիրական և տնտեսագիտական ֆակուլտետների դասախոսները հնարավորություն ունեն դասավանդելու կամ վերապատրաստվելու Իսպանիայի Թագավորության Ալմերիայի  համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումներն ընդունվում են   մինչև ս․  թ. հունիսի  11-ը։

Փաստաթղթերը՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am  էլեկտրոնային փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։

Մաղթում ենք հաջողություն։

ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍԸ  ՊԱԼՄԱ  ԴԵ  ՄԱԼՅՈՐԿԱՅՈՒՄ  ՄԱՍՆԱԿՑԵՑ ՓՈՐՁԻ  ՓՈԽԱՆԱԿՄԱՆ  ԾՐԱԳՐԻ

Եվրոպական Միության «Էրասմուս+ Erasmus for young entrepreneurs» շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիս բաժնի դասախոս Լալա Մկրտչյանը փորձի փոխանակման նպատակով մեկ ամիս անցկացրեց Իսպանիայի Թագավորության Պալմա դե Մալյորկա քաղաքում, որտեղ ծանոթացավ իսպանական զբոսաշրջության առանձնահատկություններին և դրա զարգացման ուղղություններին:

ԳՊՀ դասախոսը հանդիպեց զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքին, ուսումնասիրեց տուրիզմի տարբեր տեսակները՝ գործողության մեջ:

Ծրագիրը հնարավորություն ընձեռեց Լալա Մկրտչյանին զբոսաշրջության ոլորտում ձեռք բերել նոր գիտելիքներ և  փորձ, որը կկիրառի իր աշխատանքում՝ ԳՊՀ սերվիս բաժնում դասավանդումը դարձնելով ավելի հետաքրքիր և բովանդակալից:

 

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ  ՀԵՌԱԿԱ  ՈւՍՈւՑՄԱՆ   ՖԱԿՈւԼՏԵՏԻ ԴԱՍԵՐԸ  

Այսօր Գավառի պետական համալսարանում մեկնարկեցին հեռակա ուսուցման ֆակուլտետի 2022 թվականի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերը։

ՀՈւՖ դասերն ընթանում են 12 մասնագիտությունների գծով՝

Հայոց լեզու և գրականություն,

Ռուսաց լեզու և գրականություն,

Իրավագիտություն,

Պատմություն,

Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/,

Համակարգչային ճարտարագիտություն,

Քարտեզագրություն և կադաստրային գործ,

Սերվիս,

Դեղագործական քիմիա,

Կենսաբանություն,

Բնապահպանություն,

Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթության/:

Դասերն ընթանում են Գավառի պետական համալսարանում՝ առկա ձևաչափով։ Բոլոր ուսանողների համար բաց են բուհի գրադարանները, ընթերցասրահները և համակարգչային լսարանները։

ԳՊՀ Հեռակա ուսուցման ֆակուլտետի ուսանողներին մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

 

 

ԳՊՀ   ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ  ՈՒՆԵՆ  ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ  ԲՐԱԳԱՆՍԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ՍՈՎՈՐԵԼՈՒ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,

տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներն ունեն հնարավորություն՝ 2022-2023 ուսումնական տարում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումներն ընդունվում են   մինչև 2022 թ. հունիսի 12-ը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է՝

  • անձնագրի պատճեն,
  • կենսագրություն,
  • ակադեմիական տեղեկանք,
  • անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք
  • հետաքրքրության նամակ։

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել  iro@gsu.am  էլեկտրոնային փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել  060-46-12-99 հեռախոսահամարով։

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  ՀԱԱՀ  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի /ՀԱԱՀ/ ուսանողական գիտական շաբաթն ամփոփվեց միջբուհական գիտաժողովով, որը կայացավ ս․ թ․ մայիսի 27-28-ին ՀԱԱՀ Աղավնաձորում գտնվող «Զարթոնք» ագրոճամբարում։

Գիտաժողովին մասնակցում էին ՀԱԱՀ-ի, ԵՊՀ-ի, ԳՊՀ-ի ավելի քան 30 ուսանողներ։

Գավառի պետական համալսարանից ՀԱԱՀ գիտաժողովին մասնակցեցին 6 ուսանողներ` ներկայացնելով հետաքրքիր զեկուցումներ հետևյալ թեմաներով.

  1. Ալլա Սարգսյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան,
  2. Արեգա Հովհաննիսյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հիփոթեքային շուկայի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,
  3. Սոնյա Սահակյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կրիպտոարժույթի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Ղազարյան,
  4. Ռոզա Աբրահամյան՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Սպառողական զամբյուղի կառուցվածքի առանձնահատկությունները բնակչության եկամուտների բաշխման համատեքստում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,
  5. Մերի Կարապետյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Մարդու իրավունքների խախտումները Արցախի Հանրապետությունում», գիտական ղեկավար` իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Խաչատրյան,
  6. Գոհար Պետրոսյան՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «ՀՀ Ազգային ժողովի մարմինները՝ ըստ 1995-2015 թվականների սահմանադրական կարգավորումների», գիտական ղեկավար` իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյան

Գիտաժողովի ավարտին ՀԱԱՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահ Զարուհի Հովեյանը հավաստագրեր հանձնեց գիտաժողովի բոլոր մասնակիցներին` մաղթելով հետագա հաջողություններ և ձեռքբերումներ։

 

ԳՊՀ-Ն  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն։ Ընդունելության առաջին փուլը կմեկնարկի ս. թ. հունիսի 5-ին։ Երկրորդ փուլը կմեկնարկի ս․թ․ հունիսի 22-ին և կավարտվի  ս. թ. սեպտեմբերի 1-ին։ Ընդունելությունն անցկացվում է անվճար և վճարովի համակարգերում։ Մագիստրատուրայի մասնագիտությունների, անվճար ու վճարովի  տեղերի և ուսման վարձերի մասին կարող եք տեղեկանալ՝ ներքոհիշյալ հղմամբ. mag.pdf (gsu.am)

Դիմորդները ներկայացնում են.

  • անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
  • բակալավրի, դիպլոմավորված   մասնագետի,   մագիստրոսի   դիպլոմի    և    դրա հավելվածի (միջուկի) պատճենները  (օտարերկրյա      պետություններում բարձրագույն  կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության   համարժեքության մասին),
  • դիմում-հայտը,
  • ինքնակենսագրություն, 3 լուսանկար (3 x 4 չափի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
  • զինծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և  պատճեն (արական    սեռի դիմորդների դեպքում),
  • երաշխավորագիր ֆակուլտետի          խորհրդից          (նախորդ         տարիների    շրջանավարտները երաշխավորագիր չեն ներկայացնում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված  հատուկ  արտոնություններից  օգտվելու մասին    փաստաթուղթը և պատճեն (դրանց առկայության դեպքում),
  • ընդունելության ծառայությունների  համար   սահմանված 3000 ՀՀ դրամի վճարի անդորրագիր:

Տեղեկացնում ենք, որ դիմումները կարող են ընդունվել նաև առցանց տարբերակով՝ անցնելով ներքոհիշյալ հղմամբ․

https://dimord.gsu.am/?page_id=59

ԳՊՀ հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, Գավառի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք, երկրորդ հարկ, 218 սենյակ։

Հեռախոսներ՝    060-46-02-01, 060-46-04-03, 060-46-12-43։

ԳՊՀ ընդունող հանձնաժողով

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են Գավառի պետական համալսարանում ուսուցանվող  մասնագիտությունները և տեղերը, որոնցով թույլատրվել է 2022-2023 ուսումնական տարում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների /ՄՄՈՒՀ/ բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը։

ՄՄՈՒՀ  շրջանավարտները համալսարան են ներկայացնում՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  • դիմում` ուղղված ԳՊՀ ռեկտորին,
  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
  • ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը,
  • 3 լուսանկար (3×4 չափսի),
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների դեպքում),
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Տեղեկացնում ենք, որ դիմումները կարող են ընդունվել նաև առցանց տարբերակով՝ անցնելով ներքոհիշյալ հղմամբ․

Շարունակական կրթություն

Ց Ա Ն Կ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ   ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԵՎ  ՏԵՂԵՐԻ,  ՈՐՈՆՑ  ԳԾՈՎ  ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՄԻՋԻՆ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԲԱՐՁՐ   ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

ԴասիչըԲուհը, մասնագիտությունը, կրթական ծրագիրըառկահեռակա
1234
22. Գավառի պետական համալսարան4428
011301.00.6Ընդհանուր մանկավարժություն
011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա55
011401.00.6Մասնագիտական մանկավարժություն
011401.19.6 Հայոց լեզու և գրականություն5
011401.21.6 Անգլերեն լեզու և գրականություն5
041101.00.6Հաշվապահական հաշվառում և հարկում
041101.01.6 Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)59
041201.00.6Ֆինանսներ
041201.01.6 Ֆինանսներ (ըստ ոլորտի)5
031101.00.6Տնտեսագիտություն
031101.01.6 Տնտեսագիտություն5
042101.00.6Իրավագիտություն
042101.01.6 Իրավագիտություն47
053101.00.6Քիմիա
053101.02.6 Դեղագործական քիմիա53
061103.00.6Համակարգչային ճարտարագիտություն
 061103.01.6 Համակարգչային ճարտարագիտություն54

ԳՊՀ հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, Գավառի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք, երկրորդ հարկ, 218 սենյակ

Հեռախոսներ՝    060-46-02-01, 060-46-04-03, 060-46-12-43։

ԳՊՀ ընդունող հանձնաժողով