ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ՏՊԱԳՐՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից  ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված ԳՊՀ գիտական պարբերականում տպագրության համար անհրաժեշտ է զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2023 թվականի մայիսի 20-ը՝ պահպանելով հետևյալ տեխնիկական պահանջները.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։

Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК), այնուհետև հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt  տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։ Անգլերեն ամփոփագրի առկայությունը պարտադիր է, ընդ որում՝ 150-ից 250 բառի սահմաններում, եթե նյութն անգլերեն չէ։

  1. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել բանալի բառերը։
  2. Բաց թողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով, վերջում նշելով նաև խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին, օգտագործված գրականության ցանկը, գրականության հղումները։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  3. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը և բանալի բառերը։
  4. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  5. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում:

Այն հեղինակները/համահեղինակները, ովքեր չեն հանդիսանում Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ,  զեկուցման տպագրման համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով` 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, իսկ   ԳՊՀ ‹‹Գիտական հոդվածների ժողովածու››-ի տպագիր օրինակ ստանալու համար՝ ևս 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, փոխանցումը կատարելով ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին։ Փոխանցումը հարկավոր է կատարել միայն ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի կողմից հոդվածի ընդունումը հաստատելուց հետո` հնգօրյա ժամկետում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

(0-60) 46-04-03,  (0-60) 46-12-42, (0-60) 46-12-43։

           

Շնորհակալություն համագործակցության համար։

Հրապարակվել է 09.05.2023