Թափուր աշխատատեղերի համար առաջարկ

«Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ-ն «ԻՆՖՈՐՄԱ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների թագավորության կողմից և իրականացվում Գավառի խոշորացված համայնքի լավ կառավարման և տեխնոլոգիական զարգացման համար, ներկայացնում է ներքոհիշյալ թափուր աշխատատեղերի համար առաջարկ․

1.     Սոցիոլոգ

 

Սոցիոլոգը իրականացվող ծրագրի շրջանակներում պետք է մշակի հարցաշարեր Գավառի խոշորացված համայնքի բնակիչների շրջանում(12 համայնք), հարցումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև մշակի հարցաշարեր կլոր սեղաններ անցկացնելու համար։ Համայնքի բնակիչներին առցանց սպասարկելու համար մշակի համապատասխան առաջարկներ և հարցադրումներ։

Ավելի մանրամասն աշխատանքին ծանոթանալու են այն մասնագետները, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։

Պահանջվում է սոցիոլոգի կրթություն, հայոց լեզվի գերազանց իմացություն և աշխատանքային հմտություններ։

Առկայության դեպքում՝ ներկայացնել նախկինում իրականացված աշխատանքներից օրինակներ։

Մասնագետի հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր, վճարումներն իրականացվելու են բանկային փոխանցման միջոցով։

Հետաքրքրված անձինք իրենց CV-ն և մատուցվող ծառայության համար գնային առաջարկը կարող են մինչև ս․թ․ հուլիսի 17-ը ուղարկել info@openbordersint.org էկետրոնային փոստի հասցեով։

2.     Հարցազրուցավարներ

 

Գավառի խոշորացված համայնքում հարցումներ իրականացնելու համար պահանջվում են հարցազրուցավարներ, ովքեր պատրաստ են կատարել օֆլայն և օնլայն հարցումներ, օգնել կլոր սեղանների իրականացման աշխատանքներում։ Պահանջվում է հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի  գերազանց տիրապետում։ Կարող են դիմել իրավաբանական, տնտեսագիտական, բանասիրական, ՏՏ, կառավարման բաժինների ուսանողներ։ Մինչև աշխատանքի մեկնարկը իրականացվելու են հարցազրուցավարների վերապատրաստում գրագետ հարցումներ իրականացնելու նպատակով։ Կազմակերպությունը հարցումներն իրականացնելու համար հարցազրուցավարներին ապահովելու է տրանսպորտով։ Կազմակերպությունն ապահովելու է աշխատանքային դրական միջավայր միջազգային ծրագրերի բաժնում ։

Կնքվելու են ծառայությունների մատուցման պայմանագրեր և, վճարումներն իրականացվելու են բանկային փոխանցման միջոցով։ Ունենք 4 հարցազրուցավարի հաստիք։

Հետաքրքրված անձինք իրենց CV-ն  կարող են մինչև ս․թ․ հուլիսի 10-ը ուղարկել info@openbordersint.org էկետրոնային փոստի հասցեով։

3.     Գրաֆիկ-դիզայներ

Գրաֆիկ-դիզայները տպագրության համար պետք է մշակի և պատրաստի ծրագրի բաներները, գովազդային թերթիկները, ծրագրի հուշանվեր գրենական պիտույքների դիզայնը, օնլայն գովազդային տարբերանշանները։

Մասնագետը պետք է ունենա համապատասխան վերապատրաստում և պորտֆոլիո։

Կնքվելու են ծառայությունների մատուցման պայմանագրեր և վճարումներն իրականացվելու են բանկային փոխանցումով։

Հետաքրքրված անձինք իրենց CV-ն  կարող են մինչև ս․թ․ հունիսի 23-ը ուղարկել info@openbordersint.org էկետրոնային փոստի հասցեով։

Հրապարակվել է 19.06.2022