ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գավառի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ֆակուլտետի հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ԳՊՀ  հեռակա ուսուցման ֆակուլտետի՝ ձեր  նախընտրած բաժին ընդունվելու համար անհրաժեշտ է  հայտագրվել   Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում, ս թ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 18:00–ն։

Հայտագրվելիս՝ տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին։

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում։

Միասնական քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում՝ ս․ թ․ հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 27-ը։

Դիմում-հայտը լրացնելիս՝ անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացնել հետևյալ  փաստաթղթերի լուսապատճենները, իսկ բնօրինակները կներկայացվեն ԳՊՀ՝  ընդունվելուց հետո․

  1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  2. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  3. 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  4. զինվորական գրքույկ (առկայության դեպքում),
  5. 1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրած տեղեկանքներ (առկայության դեպքում),
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
  7. Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված միասնական քննությունների վկայագրերը,
  8. ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տեղեկանքը, ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)։

Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին, զանգահարել 060-46-03-02, 060-46-04-03,  060-46-12-43,  0-264-2-57-75 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru։

Կից ներկայացնում ենք Գավառի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա հեռակա  ընդունելության քննությունները, տեղերը և ուսման վարձերը՝ ըստ մասնագիտությունների։

Հրապարակվել է 10.08.2023