ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը Հայաստանի Հանրապետության և արտերկրի մասնագետներին հրավիրում է մասնակցելու 2023 թվականի հունիսի   10-ին  կայանալիք ‹‹Բանահյուսություն և գրականություն›› խորագրով միջազգային գիտաժողովին՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության  կոմիտեի կողմից ֆինանսավորվող «21T-6B038» ծածկագրով ««Սասնա ծռեր» էպոսը և եվրոպական էպիկական ավանդույթը» թեմայով հետազոտական ծրագրի շրջանակում։

Գիտաժողովն անցկացվելու է զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով:

Գիտաժողովի ուղղություններն են՝

ա) բանահյուսության արդի հիմնախնդիրները, «Սասնա ծռեր» էպոսը և եվրոպական էպիկական ավանդույթը»,

բ) գրականության արդի հիմնախնդիրները։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Զեկուցումները չպետք է նախկինում հրապարակված լինեն:

Հրապարակումները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։

Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК), այնուհետ հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ, Bold), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt  տառաչափով, շեղատառ (Italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։ Անգլերեն ամփոփագրի առկայությունը պարտադիր է, ընդ որում՝ 150-ից 250 բառի սահմաններում, եթե նյութն անգլերեն չէ։

  1. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ, Bold) և նշել բանալի բառերը։
  2. Բաց թողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով, վերջում նշելով նաև խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին, օգտագործված գրականության ցանկը, գրականության հղումները։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  3. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը և բանալի բառերը։
  4. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  5. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացվող հայտի ձևը և մինչև 2023թ մայիսի 14-ը ուղարկել  հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝  isnaira@mail.ru:

 Հոդվածների էլեկտրոնային տարբերակներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2023 թվականի մայիսի 31ը:

Ներկայացված զեկուցումները տպագրվելու են անվճար հիմունքներով,  առանձին ժողովածուով:

 

Մասնակցության հայտի ձևաչափ /պարտադիր է լրացման համար/

Ազգանուն, անուն, հայրանուն,  
Գիտական աստիճան  
Գիտական կոչում  
Երկիրը, աշխատանքի վայրը  
Պաշտոնը  
Զեկուցման վերնագիրը  
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը  
Էլեկտրոնային փոստի հասցեն  
Հեռախոսահամարը  

 

Շնորհակալություն համագործակցության համար։

 

Գիտաժողովի կազմկոմիտե

Հրապարակվել է 19.03.2023