ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հրավիրում ենք ՀՀ և արտերկրի բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի    26-րդ գիտաժողովին, նվիրված  համալսարանի հիմնադրման 30-ամյակին։

Հոբելյանական գիտաժողովը կկայանա 2023 թվականի մայիսի 5-ին (մեկնարկը՝ ժամը 11։00-ին), զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով։

Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների.

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Կենսաբանական գիտություններ
  4. Տեխնիկական գիտություններ
  5. Էկոլոգիական գիտություններ
  6. Գյուղատնտեսական գիտություններ
  7. Պատմական գիտություններ
  8. Տնտեսական գիտություններ
  9. Փիլիսոփայական գիտություններ
  10. Բանասիրական գիտություններ
  11. Իրավաբանական գիտություններ
  12. Մանկավարժական գիտություններ
  13. Հոգեբանական գիտություններ
  14. Սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ
  15. Աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։

Բանասիրական գիտությունների բաժանմունքում կներկայացվեն ՀՀ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ՝ 21T-6B038 ծածկագրով ««Սասնա ծռեր» էպոսը և եվրոպական էպիկական ավանդույթը» թեմայով հետազոտական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի  ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. https://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներին՝ info@gsu.aminfogsu@mail.ru։

Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։

Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական պարբերականն ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից  ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

Ստորև ներկայացնում ենք զեկուցումներին (հոդվածներին) ներկայացվող տեխնիկական պահանջները.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։

Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК), այնուհետ հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt  տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract),  որտեղ պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։

Անգլերեն ամփոփագրի առկայությունը պարտադիր է, ընդ որում՝ 150-ից 250 բառի սահմաններում, եթե նյութն անգլերեն չէ։

  1. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել բանալի բառերը։
  2. Բաց թողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով, վերջում նշելով նաև խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին, օգտագործված գրականության ցանկը, գրականության հղումները։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
  3. Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոն­­ը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը և բանալի բառերը։
  4. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
  5. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:

Պահանջներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում:

Այն հեղինակները/համահեղինակները, ովքեր չեն հանդիսանում Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ,  զեկուցման տպագրման համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով` 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, իսկ   ԳՊՀ ‹‹Գիտական հոդվածների ժողովածու››-ի տպագիր օրինակ ստանալու համար՝ ևս 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, փոխանցումը կատարելով ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին։ Փոխանցումը հարկավոր է կատարել միայն ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի կողմից հոդվածի ընդունումը հաստատելուց հետո` հնգօրյա ժամկետում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

(0-60) 46-03-02, (0-60) 46-04-03,  (0-60) 46-12-42, (0-60) 46-12-43։

 

Մասնակցության հայտի ձևաչափ /պարտադիր է լրացման համար/

 

Ազգանուն, անուն, հայրանուն,  
Գիտական աստիճան  
Գիտական կոչում  
Աշխատանքի վայրը  
Պաշտոնը  
Հոդվածի  վերնագիրը  
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը  
Էլեկտրոնային փոստի հասցեն  
Հեռախոսահամարը  

 

Շնորհակալություն։

 

ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե

Հրապարակվել է 07.03.2023