Մագիստրատուրայի ընդունելության պահանջվող փաստաթղթերի ցանկ

Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով: 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 6-ից մինչև հունիսի 20-ը, որին կարող են մասնակցել միայն Գավառի պետական համալսարանի բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները: 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը:

Դիմորդները դիմում-հայտի հետ ներկայացնում են`

  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակն ու պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
  • 3 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • ինքնակենսագրություն,
  • անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն ( առկայության դեպքում),
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
  • ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր),
  • ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր:

Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ: