Հեռակա ուսուցման ֆակուլտետ

Գարեյան Մելանյա

Հեռակա ուսուցման ֆակուլտետի փոխդեկան


 

Ընդհանուր տեղեկություններ

Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ‎ֆակուլտետը ձևավորվել է 2002-2003 ուսումնական տարում` առանձնանալով ԳՊՀ Հումանիտար մասնագիտությունների ‎ֆակուլտետից: Ֆակուլտետն իրականացնում է բարձրագույն կրթական ծրագրեր` ըստ հետևյալ մասնագիտությունների.

  • Հայոց լեզու և գրականություն
    Ռուսաց լեզու և գրականություն
    Պատմություն (Իրավունքի հիմունքներ)
    Աշխարհագրություն
    Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության)
    Իրավագիտություն
    Հաշվապահական հաշվառում
    Ինֆորմատիկա և Հաշվողական Տեխնիկա
    Կենսաբանություն
    Բնապահպանություն և բնօգտագործում
    Դեղագործական քիմիա
    Սերվիս
    Քարտեզագրություն և կադաստրային գործ
    Հեռակա ուսուցման համակարգն ուսանողին հնարավորություն է ընձեռում աշխատանքին զուգահեռ ստանալ բարձրագույն մասնագիտական կրթություն: Հեռակա ուսուցման բովանդակությունը որոշվում է բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչներով, իսկ ուսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության ուսումնական պլանի հիման վրա: Աշխատաշուկայի մշտադիտարկման արդյունքներից ելնելով` ուսումնական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում մասնագիտության հանդեպ ժամանակակից պահանջները` աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակությունն ապահովելու նպատակով:


Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման տևողությունը հինգ տարի է: Ուսումնական յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում անցկացվում են թե′ դասախոսություններ, թե′ գործնական, լաբորատոր, սեմինար պարապմունքներ: Ստուգվում են ուսանողների ինքնուրույն աշխատանքի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, կարևորվում են տեսական և գործնական իմացության համակարգումը, ընդլայնումը և խորացումը: Ուսանողներին տրվում են մեթոդական ցուցումներ և խորհուրդներ` միջկիսամյակային ժամանակահատվածում ուսումնական նյութերով ինքնուրույն աշխատելու համար: Տեսական և գործնական մանկավարժության դասընթացների շրջանակներում հաճախակի կազմակերպվում են հանդիպումներ դասագրքերի, մեթոդական ձեռնարկների հեղինակների հետ: Առանձին ուսանողներ ընդգրկված են նորագույն մեթոդներով ուսուցման կազմակերպման միջազգային ծրագրերի դասընթացներում: Հեռակա համակարգում սովորողների համար կազմակերպվում են լրացուցիչ դասընթացներ օտար լեզուների ուսուցման, համակարգչային գրագիտության ապահովման նպատակով:

Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մասը գրավոր /ստուգողական/ աշխատանքի կատարումն է: Գրավոր աշխատանքները նախատեսվում են յուրաքանչյուր կիսամյակի համար: Առարկայական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում նաև ուսանողների կողմից ներկայացված թեմաները: Յուրաքանչյուր կիսամյակից հետո բուհը հեռակայող բոլոր ուսանողներին ապահովում է հաջորդ կիսամյակի համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերով` ուսումնական ձեռնարկներով, դասախոսությունների տեքստերով, ինքնուրույն աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներով, տեսալսողական, էլեկտրոնային նյութերով և այլ անհրաժեշտ փաստաթղթերով: