ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մասնագիտություններ

Աշխատակազմ

Ղաջոյան Համլետ

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան


Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 70

Էլ․փոստ: h.ghajoyan@gsu.am


 

Ընդհանուր տեղեկություններ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը ձևավորվել է 2004-2005 ուսումնական տարում: Ֆակուլտետն իրականացնում է բարձրագույն կրթական ծրագրեր` հետևյալ մասնագիտությունների գծով`

Իրավագիտություն,
Պատմություն (իրավունքի հիմունքներ),
Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության):
Համապատասխանաբար գործում են երեք ամբիոններ`

Իրավագիտության,
Պատմության,
Հասարակական գիտությունների:
Ֆակուլտետն ունի համերաշխ կոլեկտիվ, որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ:

Ամբիոններում հաջողությամբ իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալում Գավառի պետական համալսարանի շրջանավարտները: Ուսուցումը կազմակերպվում է երկաստիճան կրթական համակարգով: Բակալավրիատում ուսման տևողությունը բոլոր երեք մասնագիտությունների գծով չորս տարի է, իսկ մագիստրատուրայում` երկու տարի:

2006 թվականից ներդրվել է Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ECTS), ըստ որի մասնագիտական որակավորումը շնորհվում է ուսումնական ծրագրերով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակի կուտակման արդյունքում:

Ուսումնառության տարիներին ուսանողների աշխարհայացքի ընդլայնումն ու ընդհանուր պատրաստվածությունն ապահովվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և մասնագիտական դասընթացների շնորհիվ: Մասնագիտական ուսուցումն ընթանում է ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում գործող ծրագրերի:

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում ակտիվորեն գործում են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, պատմաբանի ակումբը, իրավաբանական կլինիկան: Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտաժողովներ, ամբիոնների կողմից անցկացվում են գիտական, ճանաչողական, ուսուցողական, մշակութային բնույթի միջոցառումներ: Ֆակուլտետի ուսանողները հաջողությամբ մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումներին, միջազգային բուհական համագործակցության ծրագրերին: Ուսանողական առօրյան հետաքրքիր է ու բովանդակալից:

Մեդիա