ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մասնագիտություններ

Աշխատակազմ

 

Ամիրխանյան Սամվել

Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան


Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 66

Էլ․փոստ: s.amirkhanyan@gsu.am

Ընդհանուր տեղեկություններ

Շուկայական տնտեսության պայմաններում խիստ կարևորվում է որակյալ տնտեսագետների դերակատարությունը:

Գավառի պետական համալսարանում բարձրագույն կրթությամբ տնտեսագետների պատրաստումը սկսվել է 1993 թվականից: Այժմ տնտեսագիտության ֆակուլտետում գործում է ուսուցման երկաստիճան համակարգ` բակալավրիատ և մագիստրատուրա: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությունների գծով`

Ֆինանսներ,
Հաշվապահական հաշվառում,
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում:
Համապատասխանաբար գործում են հետևյալ ամբիոնները`

Կառավարման և ֆինանսների,
Հաշվապահական հաշվառման,
Համալսարանի ընդհանուր բարեփոխումների համատեքստում ֆակուլտետում`

Բարելավվել և ճշգրտվել են ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնական պլանները:
Ձեռք են բերվել հայալեզու տնտեսագիտական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ֆակուլտետի դասախոսների հեղինակությամբ կամ խմբագրությամբ վերջին տարիների ընթացքում լույս են ընծայվել բազմաթիվ մենագրություններ և հոդվածներ:
Ֆակուլտետի ուսանողներն օգտվում են բուհի համակարգչային լսարաններից, ինտերնետային կապից:
Ներդրվել են դասավանդման նոր տեխնոլոգիաներ, կիրառվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական փորձը:
Ուսումնական և գիտական ծրագրերն իրականացնելիս` ֆակուլտետը համագործակցում է Հանրապետության տարբեր կառույցների, ֆիրմաների և աուդիտորական գրասենյակների հետ:
Ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական գիտելիքներն ամրապնդում են ուսումնական և արտադրական պրակտիկաների ընթացքում:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրվում է հանրապետության կրթական, գիտական, վարչական և տնտեսական մարմիններում համատեղությամբ աշխատող բարձրորակ մասնագետներով:
Մեր շրջանավարտները մրցույթային հիմունքներով աշխատանքի են ընդունվում բանկային, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառույցներում և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Մեդիա