
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել՝
Վեբ տեխնոլոգիաների օգնությամբ ուսուցման կազմակերպում
Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ վեբ տեխնոլոգիաներին և դրանք արդյունավետ կերպով կիրառել ինպես ավանդական, այնպես էլ առցանց դասավանդման գործընթացներում։
Դասընթացի ուսումնասիրման արդյունքում մասնակիցը ձեռք կբերի հետևյալ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները․
Կգիտենա․
- HTML տեգերը /հուշումները/ և դրանց օգտագործման առանձնահատկությունները,
- CSS տեխնոլոգիայի կիրառման սկզբունքները և առանձնահատկությունները։
Կկարողանա․
- Մշակել կայքեր՝ օգտագործելով HTML տեխնոլոգիան,
- Ստեղծել կայքեր Google Sites համակարգով՝ կիրառելով նաև HTML և CSS տեխնոլոգիաները,
- Web էջում կիրառել ձայնա և տեսա /աուդիո և վիդեո/ ցուցադրման համար դիտարկիչի /բրաուզերի/ հնարավորությունները։
Կտիրապետի․
- Google Sites համակարգին և նրա միջոցով կայքեր ստեղծելու գործիքներին,
- առցանց շնորհանդեսներ ստեղծելու և տարածելու եղանակներին,
- տեսադասընթացներ ստեղծելու և խոշոր մեդիա սերվերներում հրապարակելու եղանակներին,
- Web կայքերի մշակման HTML5.0 / CSS 3.0 տեխնոլոգիային,
- Google Sites համակարգով կայքերի ստեղծմանը,
- առցանց շնորհանդեսներ ստեղծելու հնարավորություններին,
- տեսադասընթացներ ստեղծելու տեխնոլոգիաներին։
Դասընթացի բովանդակությունը
- Web տեխնոլոգիաները, HTML գծանշման լեզվի հիմունքները,Web էջի կառուցվածքը
- Հիպերհղումների ստեղծումը, CSS – էջի ձևավորման համակարգի կիրառումը, Պատկերների, ցուցակների և աղյուսակների տեղադրումը, Frame և iframe տարրերը
- Google Sites համակարգով կայքէջի ստեղծումը, կիրառվող գործիքակազմը
- Google Sites համակարգով կայքի հրապարկումը և հասանելիությունը համացանցում
- Որոնողական համակարգը, կայքի գրանցումը որոնողական համակարգում
- Առցանց շնորհանդեսներ ստեղծելու համար նախատեսված համակարգերը
- Տեսադասընթացներ ստեղծելու տեխոնոլգիաները