
Ողջունում եմ Գավառի պետական համալսարանի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին և շնորհակալություն հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։ Համալսարանի գործունեության նպատակն է առաքինի մարդու, որակյալ մասնագետի, ակտիվ և պատասխանատու քաղաքացու պատրաստումը։ ԳՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է պետական և հասարակական ինստիտուտների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտակրթական, երիտասարդական, մշակութային կառույցների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասնյակների, բազմաթիվ գործատուների հետ:
Համալսարանը տարեց տարի ընդլայնում է արտաքին համագործակցության ուղեծիրը՝ անդամակցելով միջազգային ծրագրերի։ Բուհն ապահովում է ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունություն, ինչին նպաստում են Եվրոպական միության «ERASMUS+» ծրագրերը:
ԳՊՀ-ն ունի ավելի քան 9000 շրջանավարտներ, ովքեր իրենց նպաստն են բերում հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանը։
Համալսարանում աշխատում է համախոհների նվիրյալ աշխատակազմ, որը ստեղծագործ ու նպատակասլաց աշխատանքով ապահովում է ցանկալի արդյունք:
Ռ. Խ. ՀԱԿՈԲՅԱՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտոր