ԳՊՀ գրադարանը ստեղծվել է 1993 թվականին, Գավառի պետական համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո:

Համալսարանի համար հույժ կարևոր էր գրքերի, դասագրքերի առկայությունը, ինչը դարձավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի առաջնահերթ խնդիրը: Գրադարանի հիմնական գրքային ֆոնդի հիմքը կազմեց տարբեր հաստատություններից, անհատներից ձեռք բերված ու նվիրաբերված գրականությունը:

Գրադարանի համալրման գործում իրենց մեծ ավանդն ունեցան Հրանուշ Հակոբյանը, ԳԱԱ աշխատակից Գևորգ Ջանոյանը, ամերիկահայ բարերարներ Ռիտա և Վարդգես Պալյանները, Ժենյա Ռզայե Այդինյանը, Իվա և Ջեկ Մեծորյանները, Ազատ Եղիազարյանը, ԳՊՀ պրոֆեսոր Մկրտիչ Թենեքեջյանը, բազմաթիվ համալսարանականներ:

1997թ.-ին գրադարանի մասնագիտական ֆոնդը համալրվեց գրադարանի վարիչ Ելիզավետա Բադալյանի, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սիմոնյանի, դասախոս Էդուարդ Գրիգորյանի նվիրատվությունների շնորհիվ:

Գավառի պետական համալսարանն այսօր ունի 2 գրադարան, 2 ընթերցասրահ, ամբիոններին կից ուսումնական գրականությամբ համալրված կաբինետներ: Թիվ 1 գրադարանը գտնվում է ԳՊՀ կենտրոնական մասնաշենքում և տրամադրում է հումանիտար մասնագիտություններին (պատմություն, մանկավարժություն, իրավագիտություն), տնտեսագիտությանն ու բանասիրությանն առնչվող գրականություն: Թիվ 2 գրադարանը գործում է ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի մասնաշենքում և հագեցած է կենսաբանության, աշխարհագրության, բնապահպանության, համակարգչային ճարտարագիտությանը, ծրագրավորման, ինֆորմատիկային և հաշվողական տեխնիկային առնչվող գրականությամբ:

Դասագրքերի և մասնագիտական արդի գրականության պահանջը տարեցտարի ավելանում է: Ըստ այդմ՝ համալրվում է ԳՊՀ գրադարանի գրքային ֆոնդը: Գրադարանի ողջ գրքապաշարը դասակարգված է: Այդ բազայի հիման վրա կազմված են բազմազան գրացուցակներ, մատենագիտական ցանկեր, հանձնարարական և թեմատիկ ցուցակներ, գիտական հոդվածների տեղեկատվական ցանկեր` տարբեր մասնագիտական բաժինների ուսանողների համար:

Գրադարանը զուտ ուսումնական գործընթացը սպասարկող կառույցից վերածվել է գիտահետազոտական գործունեությունը սպասարկող ստորաբաժանման, տեղեկատվական-մեթոդական կենտրոնի, դարձել էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների կենտրոն: Կարևորվում է համագործակցությունն Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի, առաջատար համալսարանների ֆունդամենտալ գրադարանների, «Գրքասեր», «Բուկինիստ» և այլ գրքավաճառ կազմակերպությունների հետ:

Ակտիվ են կապերը առաջատար հրատարակչությունների հետ,  և որոնց գրքացանկի հիման վրա պատվիրվում է նորագույն գրականություն` համալրելով գրադարանային ֆոնդը:

 ԳՊՀ-ն ունի նաև էլեկտրոնային «E-Library GSU» գրադարանային համակարգ, որը բովանդակում է բազմալեզու գրականություն, և հղումներ է պարունակում Հայաստանի տարբեր էլեկտրոնային գրադարանների պաշարներին։

ԳՊՀ գրադարանը ներառում է ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են։

Համալսարանի գրադարանը համալրված է KINDLE ընթերցիչներով և Audio-գրքերով։

Գրադարանը  սերտ կապեր ունի Հանրապետության ազգային գրադարանի և այլ համալսարանների գրադարանների հետ։

Այսպիսով, զգալի է  ԳՊՀ համալսարանի գրադարանի դերը ուսումնական, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման գործընթացներում:

Թոռչյան Ալվարդ

ԳՊՀ 1-ին գրադարանի վարիչ

ԳՐԱԴԱՐԱՆ

Contact

Phone: 060-46-12 68

Email: a.torchyan@gsu.am

Հակոբյան Ելենա

ԳՊՀ 2-րդ գրադարանի վարիչ

ԳՐԱԴԱՐԱՆ

Contact

Phone: 060-46-12 50

Email: e.hakobyan@gsu.am