Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատմության ամբիոն
Ամբիոնի վարիչ`

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյան

ՀԱՄԼԵՏ ՄԱԼԽԱՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Համլետ Մալխասի Հարությունյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
25 սեպտեմբերի,1948 թ., Սևանի շրջան, գ. Լճաշեն

Կրթություն
Կիրովականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ
1978 թ. ՊԻ աշխատանքի ընդունման տարեթիվ

Գիտական կոչումը, պաշտոնը.
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՊԳԴ, պրոֆեսոր, Բաժինը` Նորագույն պատմություն, հետազոտությունների շրջանակը` Նոր և Նորագույն շրջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն

Մենագրություններ
«ՀՍՍՀ բանվոր դասակարգը սոցիալիզմի ամրապնդման և զարգացման ժամանակաշրջանում», Երևան, 1983:
«Հայաստանի բանվոր դասակարգը (1938-1968 թթ.)», Երևան, 1987:
«Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ.», Երևան, 1996:

Հոդվածներ
«Որակական փոփոխություններ Հայաստանի բանվոր դասակարգի նյութական կացությունը (1940-1960 թթ.)», «Լրաբեր հասարակական գիտությունների», 1986, թիվ 8:
«Արցախը Անգլիայի քաղաքականության ոլորտում», «Գավառի պետական համալսարանի գիտական առաջին կոնֆերանսի նյութեր», 1996, թիվ 1:
«Հայկական զորամասերի մուտքը Ղարաբաղ», «Գավառի պետական համալսարանի գիտական առաջին կոնֆերանսի նյութեր», 1997, թիվ 2:
«Զանգեզուրի գոյապայքարը 1919 թ.», «Գավառի պետական համալսարանի գիտական առաջին կոնֆերանսի նյութեր», 1997, թիվ 2:
«Հայ-ադրբեջանական հարաբերությունները և տերությունները (1918-1920թթ.)», «Գավառի պետական համալսարանի գիտական առաջին կոնֆերանսի նյութեր», 1999, թիվ 3:
«Խորհրդային Հայաստանի բնակչությունը 1939-1959 թթ.», «Գավառի պետական համալսարանի գիտական առաջին կոնֆերանսի նյութեր», 2001, թիվ 5:
«Էթնո-ժողովրդագրական իրավիճակը Նոր Բայազետի գավառում 18-րդ դ. վերջին և 19-րդ դ. սկզբին», «Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցեր. Հայկական լեռնաշխարհը հայ էթնոսի բնօրրան», 2004:
«Հրաչիկ Սիմոնյան. Ազատագրական պայքարի ուղիներում, 4 գրքով, գիրք I,II», «Պատմա-բանասիրական հանդես», 2004, թիվ 3:
«Իշտիկունի-Լճաշեն (Հնագույն ժամանակներից մինչև 2006 թ.)», «Գավառի պետական համալսարանի գիտական առաջին կոնֆերանսի նյութեր», 2007, թիվ 9:

Հեռախոս` 060-46-12-70

Էլ. փոստ` h.harutyunyan@gsu.am