ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԻՆ

Որակի ապահովման բաժնի գործառույթներն են․

  • ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներում ՈԱ գործառույթների ու ընթացակարգերի իրականացման անհրաժեշտ աջակցության ապահովում և մշտադիտարկում,
  • ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերի մշակում և ներդրում,
  • Դասավանդման որակի և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների արդյունավետության գնահատմանն առնչվող գործիքակազմի և ընթացակարգերի կիրառում,
  • ԳՊՀ ուսանողների, դասախոսների կրթական միջավայրից բավարարվածության, ԳՊՀ-ում ստացած կրթությունից ուսանողի, շրջանավարտի, նրանց ծնողների շրջանում բավարարվածության, գործատուների կողմից ԳՊՀ շրջանավարտների մասնագիտական կարողությունների գնահատման գործիքակազմի կիրառում,
  • ԳՊՀ ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության գնահատման, ինքնավերլուծության և ինքնագնահատման աշխատանքների կատարելագործում և համակարգում,
  • ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկության, դրանցում ուսանողների, շրջանավարտների, դիմորդների, ծնողների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների ներգրավման և նրանց գործուն մասնակցության ապահովում,
  • Մասնագիտական կրթական ծրագրերի ՈԱ ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերանայման գործընթացների իրականացում,
  • ՈԱ բաժնի տարեկան աշխատանքային հաշվետվության և գործողությունների ծրագրի ներկայացում ԳՊՀ գիտական խորհրդի քննարկմանն ու հաստատմանը,
  • Դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմի և ընթացակարգերի մշակում և իրականացում,
  • ԳՊՀ ֆակուլտետների ՈԱ պատասխանատուների հետ համագործակցություն և նրանց աշխատանքներին աջակցում,
  • Որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության և իրազեկության աստիճանի բարձրացմանը նպաստում,
  • Համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացի գնահատման, վերլուծության և համապատասխան զեկույցի պատրաստման և հաջորդող բարելավման գործողությունների պլանավորման ու վերահսկման համակարգում,
  • Համալսարանի ստորաբաժանումների աշխատանքի համակարգում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ընթացքում
  • ԳՊՀ-ում ՈԱ միտված բոլոր գործողությունների համակարգում:

 

Որակի ապահովման բաժնի վարիչի գործառույթներն են.

  1. պլանավորում, կազմակերպում և ղեկավարում է ՈԱ բաժնի ընթացիկ գործունեությունը,
  2. ԳՊՀ գիտական խորհրդում և ռեկտորատում հանդես է գալիս համապատասխան հաշվետվություններով, զեկույցներով, հաղորդումներով,
  3. ԳՊՀ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՈԱ բաժնի աշխատանքային ծրագիրը, նախորդ ուստարվա աշխատանքային ծրագրի կատարողականը,
  4. իր լիազորությունների շրջանակում նախապատրաստում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ գրություններ ու փաստաթղթեր,
  5. իր իրավասության սահմաններում ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներից ստանում է որակի ապահովմանը վերաբերող տեղեկատվություն,
  6. իր իրավասության սահմաններում ԳՊՀ գիտական խորհրդին և ռեկտորատին ներկայացնում է զեկույց, առաջարկություններ ՈԱ բաժնի գործունեությանն առնչվող հարցերի, ԳՊՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից որակի ապահովմանը վերաբերող աշխատանքների վերաբերյալ,
  7. պատասխանատու է ՈԱ բաժնի խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման համար։


    ԳՊՀ Որակի ապահովման բաժնի մասնագետի
    գործառույթներն են

  1. մասնակցում է ԳՊՀ որակի ներքին ապահովման գործընթացների ծրագրմանը, իրականացմանը և բարելավմանը,
  2. համագործակցում է ԳՊՀ ֆակուլտետների որակի ապահովման պատասխանա­տուների հետ,
  3. համագործակցում է ներքին շահառուների և արտաքին շահակիցների հետ, ուսումնասիրում նրանց բավարարվածությունը ԳՊՀ կրթական ծրագրերից և շրջանավարտների ուսումնառության արդյունքներից,
  4. իրականացնում է ԳՊՀ ՈԱ բաժնի մասնագետի աշխատանքի նկարագրով նախատեսված այլ գործառույթներ։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան