ԳՊՀ ՈԱ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԳՊՀ ՈԱ բաժնի նպատակն է նպաստել ԳՊՀ որակի ներքին ապահովման համակարգի շարունակական և արդյունավետ գործունեությանը՝ առաջնորդվելով բարձրագույն մասնագիտական կրթության ՈԱ ազգային ու միջազգային չափանիշներով, չափորոշիչներով և որակի կառավարման շրջափուլով:
ԳՊՀ ՈԱ բաժնի խնդիրներն են.
ա/ ապահովել Համալսարանում որակի ապահովման միասնական քաղաքականության իրականացումը և շարունակական բարելավումը,
բ/ ապահովել մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ), ինչպես նաև Համալսարանի գործունեության բոլոր ոլորտների որակի համակարգված մշտադիտարկումը, բարելավումը՝ հիմնվելով ներքին և արտաքին շահակիցների կարիքների վրա,
գ/ աջակցել ՄԿԾ-ների շարունակական բարելավմանը, արդիականացմանը և դրանց համապատասխանեցմանը աշխատաշուկայի պահանջներին,
դ/ ապահովել որակի ներքին ապահովման գործընթացների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և շահակիցների ակտիվ ներգրավվածությունը,
ե/ աջակցել Համալսարանի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ որակի ապահովման համակարգի շրջանակներում վերլուծությունների և առաջարկությունների մշակման միջոցով,
զ/ հետևել ՄԿԾ-ների ներքին փորձաքննության (աուդիտի) և մշտադիտարկման համակարգերի արդյունավետ իրականացմանը,
է/ նպաստել որակի ներքին ապահովման գործընթացների թվայնացմանը և տվյալահեն կառավարման կառուցակարգերի ներդրմանն ու կիրառմանը,
թ/ գնահատել Համալսարանի կրթական, գիտահետազոտական և կառավարման գործընթացներում թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության գործիքների կիրառման արդյունավետությունը՝ նպաստելով դրանց նպատակային օգտագործմանը և ակադեմիական ազնվության սկզբունքների պահպանմանը,
ժ/ համակարգել Համալսարանի ենթակառուցվածքային /ինստիտուցիոնալ/ և ծրագրային հավատարմագրման գործընթացների կազմակերպումը և իրականացումը։
ԳՊՀ ՈԱ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ
ԳՊՀ ՈԱ բաժինն իր գործունեությունն իրականացնում է որակի կառավարման Դեմինգի՝ պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում /ՊԻԳԲ/ շրջափուլով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․
Պլանավորում
ա/ պլանավորում, համակարգում և ուղղորդում է կրթության որակի ապահովման ոլորտում իրականացվող ներբուհական գործընթացները, այդ թվում՝ մշակում և կիրառում է ՈԱ քաղաքականությունից բխող փաստաթղթային հիմքերը,
բ/ մշակում և իրականացնում է Համալսարանի գործունեության որակի վրա ազդող մարտահրավերների կանխատեսման և ռիսկերի կառավարման կառուցակարգեր, իրականացնում է դրանց գնահատում և առաջարկում է բարելավման ուղիներ,
Իրականացում
գ/ ապահովում է մեթոդական աջակցություն ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ՈԱ գործառույթների և ընթացակարգերի իրականացման ու մշտադիտարկման ուղղությամբ,
դ/ պատասխանատու է բոլոր շահակիցների համար կրթության ՈԱ վերաբերյալ ճշգրիտ և հրապարակային տեղեկատվության հասանելիության համար,
ե/ նպաստում է ՈԱ գործընթացներում շահակիցների իրազեկության բարձրացմանը և նրանց ակտիվ ներգրավմանը,
զ/ ապահովում է ՈԱ գործընթացների թվայնացումը, տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության ժամանակակից գործիքների կիրառումը՝ փաստահեն որոշումների կայացման նպատակով,
է/ աջակցում է ԳՊՀ ակադեմիական ազնվության սկզբունքների պահպանմանը՝ համագործակցելով համապատասխան մարմինների հետ,
ը/ պատասխանատու է Համալսարանի ենթակառուցվածքային /ինստիտուցիոնալ/ և ծրագրային հավատարմագրման գործընթացների համակարգման և վերահսկման համար,
Գնահատում
թ/ իրականացնում է ԳՊՀ ներքին և արտաքին շահակիցների (ուսանողներ, դասախոսներ, շրջանավարտներ, գործատուներ) կարիքների գնահատում և վերլուծություն՝ հիմնվելով հարցումների, նպատակային խմբերի քննարկումների և այլ կառուցակարգերով հավաքագրված տվյալների վրա,
ժ/ իրականացնում է ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված բարելավման պլանների, այդ թվում՝ ՄԿԾ-ների ներքին փորձաքննության արդյունքներով մշակված բարելավման պլանների կատարման մշտադիտարկում և գնահատում,
ի/ կազմում և Համալսարանի ռեկտորատին և գիտական խորհրդին է ներկայացնում ԳՊՀ որակի ներքին ապահովման գործընթացների մշտադիտարկման հաշվետվություններ՝ նպաստելով տվյալահեն որոշումների կայացմանը,
լ/ ներգրավվում է ՄԿԾ-ների մշտադիտարկման, գնահատման և բարելավման, ինչպես նաև կրթության որակի բարելավմանն ուղղված այլ գործընթացներում,
խ/ իրականացնում է Համալսարանում կիրառվող թվային և արհեստական բանականության գործիքների արդյունավետության մշտադիտարկում, գնահատում է դրանց ազդեցությունը կրթության որակի վրա և վերահսկում ակադեմիական ազնվության սկզբունքների պահպանումը թվային տիրույթում։
Բարելավում՝
ծ/ ԳՊՀ կառավարման մարմինների հետ քննարկում է ՈԱ խնդիրները, ներկայացնում բարելավման ուղիներ, աջակցում է Համալսարանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացներին, ինչպես նաև մշակում և ներկայացնում է ԳՊՀ ռազմավարական ծրագրից և ՈԱ քաղաքականության հիմունքներից բխող առաջարկություններ, զարգացման միջնաժամկետ և տարեկան գործողությունների ծրագրեր,
կ/ հիմնվելով մշտադիտարկման արդյունքների վրա՝ ներկայացնում է առաջարկություններ թվային միջավայրի զարգացման և արհեստական բանականության գործիքների կիրառման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ,
հ/ իրականացնում է Համալսարանի գործունեության որակի վրա ազդող վտանգների բացահայտում, գնահատում և վերլուծություն, մշակում է դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումները։