ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ

 Առանց դեղաբանության, նորագույն պատրաստուկների ստացման և գործնական բժշկության մեջ դրանց նպատակային կիրառության՝ հնարավոր չէ հիվանդությունների կանխարգելումը և բուժումը: Այդ իմաստով ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխանող դեղագործ քիմիկոսների պատրաստումը կարևոր խնդիր է:

Գավառի պետական համալսարանում «Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ բակալավրի հիմնական կրթական ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ դեղաբանության գիտական սկզբունքների, դեղերի պատրաստման մեթոդաբանության, ոաումնասիրության օբյեկտների ու մեթոդների, օրգանիզմի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի առանձնահատկությունների մասին: Ուսանողները տիրապետում են վերլուծության սկզբունքներին, բնական մուտագեն գործոնների ազդեցություններին, դրանց առնչվող ժառանգական ու ձեռքբերովի հիվանդությունների պատճառներին և դրանց կանխարգելման դեղաբանական միջոցներին, կենդանի համակարգերի կենսաքիմիական անալիզի և ոաումնասիրության մեթոդներին, որոնք կիրառվում են կլինիկական ու քիմիական լաբորատորիաներում գործնական աշխատանքի ընթացքում:

Դեղագործական քիմիայի բակալավրի կրթական աստիճանում շրջանավարտների տեսական գիտելիքներն ամրապնդվում են ուսումնական և արտադրական պրակտիկաների ընթացքում: «Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել դեղագործական  կազմակերպություններում, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաներում:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան