ՖԻՆԱՆՍՆԵՐ

Ֆինանսների մասնագետն իրականացնում է ժամանակակից ձեռնարկության ֆինանսական կառավարումը, կայացնում ինքնուրույն որոշումներ, լուծում խնդիրներ՝ ղեկավարվելով ֆինանսատնտեսական ոլորտի ՀՀ օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներով:

Այս մասնագիտությամբ սովորող ուսանողները հիմնական կրթական ծրագրի շրջանակներում տիրապետում են աշխարհայացքային և մասնագիտական խոր գիտելիքների, ֆինանսատնտեսական բնույթի հիմնախնդիրների էությունը հասկանալու կարողությունների, ուսումնասիրում են ազգային և միջազգային տնտեսական համակարգերի փոփոխման ու զարգացման ընդհանուր օրինաչափություններն ու առանձնահատկությունները, տնտեսության իրական հատվածի և մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության մեթոդները: Ուսանողը ծանոթանում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման, ֆինանսական մեթոդաբանության արդյունավետության մշակման և իրականացման կառուցակարգերին:

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան