🏅 2017 թվականին Գավառի պետական համալսարանը բարեհաջող անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ ազգային և միջազգային փորձագետների ուսումնասիրությունների, այցելությունների և գնահատումների արդյունքում։ 🏅 2022 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է՝ վերահաստատելով կրթության որակի ապահովման համակարգի արդյունավետությունը և համապատասխանությունը եվրոպական չափանիշներին (ESG)։ 🏅 Հավատարմագրման գործընթացների արդյունքները փաստում են համալսարանում ձևավորված որակի մշակույթի, շարունակական բարելավման և ռազմավարական զարգացման արդյունավետ համակարգի մասին։