ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԻՆ` ՄԵՐ ՄԱՍԻՆ
Որակի ապահովման բաժնի գործառույթներն են․
ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներում ՈԱ գործառույթների ու ընթացակարգերի իրականացման անհրաժեշտ աջակցության ապահովում և մշտադիտարկում,
ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերի մշակում և ներդրում,
Դասավանդման որակի և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների արդյունավետության գնահատմանն առնչվող գործիքակազմի և ընթացակարգերի կիրառում,
ԳՊՀ ուսանողների, դասախոսների կրթական միջավայրից բավարարվածության, ԳՊՀ-ում ստացած կրթությունից ուսանողի, շրջանավարտի, նրանց ծնողների շրջանում բավարարվածության, գործատուների կողմից ԳՊՀ շրջանավարտների մասնագիտական կարողությունների գնահատման գործիքակազմի կիրառում,
ԳՊՀ ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության գնահատման, ինքնավերլուծության և ինքնագնահատման աշխատանքների կատարելագործում և համակարգում,
ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկության, դրանցում ուսանողների, շրջանավարտների, դիմորդների, ծնողների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների ներգրավման և նրանց գործուն մասնակցության ապահովում,
Մասնագիտական կրթական ծրագրերի ՈԱ ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերանայման գործընթացների իրականացում,
ՈԱ բաժնի տարեկան աշխատանքային հաշվետվության և գործողությունների ծրագրի ներկայացում ԳՊՀ գիտական խորհրդի քննարկմանն ու հաստատմանը,
Դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմի և ընթացակարգերի մշակում և իրականացում,
ԳՊՀ ֆակուլտետների ՈԱ պատասխանատուների հետ համագործակցություն և նրանց աշխատանքներին աջակցում,
Որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության և իրազեկության աստիճանի բարձրացմանը նպաստում,
Համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատման գործընթացի գնահատման, վերլուծության և համապատասխան զեկույցի պատրաստման և հաջորդող բարելավման գործողությունների պլանավորման ու վերահսկման համակարգում,
Համալսարանի ստորաբաժանումների աշխատանքի համակարգում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ընթացքում
ԳՊՀ-ում ՈԱ միտված բոլոր գործողությունների համակարգում:
Որակի ապահովման բաժնի վարիչի գործառույթներն են.
պլանավորում, կազմակերպում և ղեկավարում է ՈԱ բաժնի ընթացիկ գործունեությունը,
ԳՊՀ գիտական խորհրդում և ռեկտորատում հանդես է գալիս համապատասխան հաշվետվություններով, զեկույցներով, հաղորդումներով,
ԳՊՀ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՈԱ բաժնի աշխատանքային ծրագիրը, նախորդ ուստարվա աշխատանքային ծրագրի կատարողականը,
իր լիազորությունների շրջանակում նախապատրաստում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ գրություններ ու փաստաթղթեր,
իր իրավասության սահմաններում ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներից ստանում է որակի ապահովմանը վերաբերող տեղեկատվություն,
իր իրավասության սահմաններում ԳՊՀ գիտական խորհրդին և ռեկտորատին ներկայացնում է զեկույց, առաջարկություններ ՈԱ բաժնի գործունեությանն առնչվող հարցերի, ԳՊՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից որակի ապահովմանը վերաբերող աշխատանքների վերաբերյալ,
պատասխանատու է ՈԱ բաժնի խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման համար։
ԳՊՀ Որակի ապահովման բաժնի մասնագետի գործառույթներն են․
մասնակցում է ԳՊՀ որակի ներքին ապահովման գործընթացների ծրագրմանը, իրականացմանը և բարելավմանը,
համագործակցում է ԳՊՀ ֆակուլտետների որակի ապահովման պատասխանատուների հետ,
համագործակցում է ներքին շահառուների և արտաքին շահակիցների հետ, ուսումնասիրում նրանց բավարարվածությունը ԳՊՀ կրթական ծրագրերից և շրջանավարտների ուսումնառության արդյունքներից,
իրականացնում է ԳՊՀ ՈԱ բաժնի մասնագետի աշխատանքի նկարագրով նախատեսված այլ գործառույթներ։