Քանաքարա Հայրապետյան
Որակի ապահովման բաժնի վարիչ
ՈԱ բաժնի վարիչի գործառույթներն են.
- պլանավորում, կազմակերպում և համակարգում է ՈԱ բաժնի ընթացիկ գործունեությունը՝ ապահովելով դրա համապատասխանությունը ԳՊՀ ռազմավարական ծրագրին և որակի ապահովման քաղաքականությանը,
- ԳՊՀ գիտական խորհրդում և ռեկտորատում հանդես է գալիս ՈԱ բաժնի գործունեության, իրականացված մշտադիտարկումների և վերլուծությունների վերաբերյալ հաշվետվություններով ու զեկուցումներով,
- համակարգում է Համալսարանի գործունեության որակի վրա ազդող վտանգների բացահայտման, գնահատման և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակման գործընթացը,
- պատասխանատու է Համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների համակարգման և վերահսկման համար,
- ապահովում է մեթոդական աջակցություն կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ՈԱ գործընթացների, բարելավման պլանների մշակման և իրականացման հարցերում,
- համակարգում է շահակիցների կարիքների գնահատման և բավարարվածության հետազոտությունների իրականացումը,
- իր իրավասության սահմաններում ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և ապահովում է կրթության որակի վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ու թափանցիկությունը,
- համագործակցում է համապատասխան մարմինների հետ՝ ակադեմիական ազնվության սկզբունքների պահպանումն ու որակի մշակույթի տարածումն ապահովելու նպատակով,
- կրում է պատասխանատվություն ՈԱ բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների պատշաճ ու ժամանակին իրականացման համար։