Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան


ՄԱՐՏԻՆ ՊԱՏՎԱԿԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան

ՄԱՐՏԻՆ ՊԱՏՎԱԿԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
15 մարտի, 1960թ., ք. Գավառ, Հացառատ թաղամաս

Կրթություն
1967-1977թթ.` Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց,
1975-1985 թթ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ‎ֆակուլտետ,
1988թ.-1990թթ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա,
1990թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով գյուղ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան,
1998-2004 թթ.` գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ԳՊՀ պրոֆեսոր

Աշխատանքային գործունեություն
1988-1993թթ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոս
1993թ․ից մինչ այսօր՝ Գավառի պետական համալսարանի դասախոս, այնուհետև` ‎ֆակուլտետի դեկան
1993-2004թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոէկոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող
2008-2010թթ.՝ Ակադեմիկոս Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես գիտաշխատող` պետ. բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների շրջանակում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Հեռախոս` 060-46-12-55

Էլ. փոստ` m.avagyan@gsu.am