Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն
Ամբիոնի վարիչ`

մանկավարժական գիտությունների թեկնածու Արուսյակ Մուշեղի Մուխսիխաչոյան

ՄՈՒԽՍԻԽԱՉՈՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՄՈՒՇԵՂԻ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
26 սեպտեմբերի, 1956թ., ք. Կամո /այժմ` Գավառ/

Կրթություն
1963 - 1973թթ. սովորել է Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1974 - 1978թթ. սովորել և ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուս բանասիրության ֆակուլտետը:
1989-1991թթ.՝ սովորել և ավարտել է Մոսկվայի օտար լեզուների համամիութենական հեռակա ինստիտուտի իսպաներենի բաժինը:
1999-2002թթ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման ամբիոնի հայցորդ է եղել:
2006թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2010թ. ստացել է ԳՊՀ դոցենտի կոչում:

Աշխատանքային գործունեություն
1978 – 1987թթ.՝ Կամոյի /այժմ` Գավառ/ թիվ 4 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1987 - 2005թթ. ՝ Գավառի ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի ռուսաց լեզվի դասախոս:
1993թ - ից մինչև այժմ՝ Գավառի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս:
2006թ - ից մինչև այժմ՝ Գավառի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ:

Այլ տվյալներ
Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի և «Գիտական հոդվածների ժողովածուի» խմբագրական խորհրդի անդամ է, ավելի քան 20 գիտական աշխատանքների հեղինակ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Հեռախոս` 060 46 12 40

Էլ. փոստ` a.mukhsikhachoyan@gsu.am, а.muxsixachoyan@yandex.ru