Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>>

ՎԻԿՏՈՐ ԼԻՊԱՐԻՏԻ ԿԱՏՎԱԼՅԱՆ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, ԳՊՀ խորհրդի քարտուղար

 ՎԻԿՏՈՐ ԼԻՊԱՐԻՏԻ ԿԱՏՎԱԼՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1961 թ., 10 հուլիսի, գ. Սարուխան

Կրթություն

1967-1977 թթ.՝ գ. Սարուխան, Ս.Մակարյանի անվան միջնակարգ դպրոց

1979-1984 թթ.՝ ք. Երևան, պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ

1984-1987 թթ.՝ ք. Երևան, ԳԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա

«Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայոց լեզվում» թեմայով թեզ, բանասիրական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն

1977-1978 թթ.՝ Կամոյի (Գավառի) թիվ 28 Շինմոնտաժային վարչություն, բանվոր

1987-1993 թթ.՝ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող

1993-1998 թթ.՝ Գավառի պետական համալսարան, դասախոս

1998-2004 թթ.՝ Գավառի պետական համալսարան, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան

2004 թվից` Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան:

2012թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն

Այլ տվյալներ

Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:

Ավելի քան 30 գիտական հոդվածների և 4 աշխատությունների հեղինակ է:

ԲՈՀ-ի դոցենտ և ԳՊՀ պրոֆեսոր է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Հեռախոս`093 16 07 79

Էլ. փոստ` viktor-katvalyan@mail.ru