Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`
ՆՎԻՐՎԱԾ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ Ապրիլ 20

«Սրբոց Վարդանանց» տոնի առթիվ Գավառի պետական համալսարանում անցկացվում են միջոցառումներ։

Այսօր ԳՊՀ Բնագիտական ֆակուլտետի գրադարանում Կենսաբանության, Էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի լաբորանտ Մարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Դեղագործական քիմիա բաժնի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Սուրբ Վարդանանց» տոնին:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել քրիստոնեական հավատի պահպանման համար մղած պատերազմի նախապատմությունը:

Միջոցառման մեկնարկը տրվեց տոնի նախապատմության ներկայացմամբ:

451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հանուն հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները համալրեցին Հայ Առաքելական եկեղեցու սրբերի շարքերը:

Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը, ազգային ինքնության պահպանման վճռականությունը:

Անդրադարձ կատարվեց Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին, Վարդանանց սխրանքի պատմական նշանակությանը:

Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանք միշտ կենդանի են մեր հոգում: Եվ յուրաքանչյուր հայ պարտական է իր հոգու մի գողտրիկ անկյունում հիշել ու գլուխ խոնարհել նրանց հիշատակի առջև:

Միջոցառման ավարտին հնչեցին Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի քաջալերիչ խոսքերը, որոնք եղել և մնում են որպես մեծագույն պատգամ.

«Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց մերժել ենք մեզանից.նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքից ու խորհուրդներից…»:


 20.4.2017
Նորությունն ընթերցվել է 55 անգամ