Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մայիս 19

«Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինես: Երբեք չես կարող ասել այն մարդուն, որին այսօր տեսար կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները»:

Վ․ Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»

Գավառի պետական համալսարանի գրադարանի վարիչ Նաիրա Պետրոսյանի, Բնագիտական ֆակուլտետի Ինֆորմատիկա և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանի, նույն ֆակուլտետի Սերվիս բաժնի 3-րդ կուրսի, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրքի քննարկում։

Քննարկման առարկան հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Համազասպի Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» (1967) վիպակը, և «Մենավոր ընկուզենին» (1981) վեպն էր։

«Մենավոր ընկուզենին» վեպը նվիրված է՝ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արծարծում է հույժ արդիական խնդիրներ։

«Ապրած և չապրած տարիներ»-ը հեղինակը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան գրողի նկարագրած իրադարձություններին, քննարկեցին դրանց հիմքում դրված գաղափարները զուգահեռներ անցկացնելով քննարկվող երկու ստեղծագործությունների միջև։


 19.5.2017
Նորությունն ընթերցվել է 42 անգամ