ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027 ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026թ․ սեպտեմբերից բակալավրիատի առաջին կուրսերում սովորել պատրաստվող դիմորդները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրատուրայի սովորողներ: Ակադեմիական միջին նիշը /ՄՈԳ՝ միջին որակական գնահատական/ պետք է լինի առնվազն 100/75 միավոր 20/15, 10/7 կամ 4/3մ: Բացառություն է […]

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Ս․ թ․ փետրվարի 27-ին Երևանի պետական համալսարանում կայացավ իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդես, որը կազմակերպվել էր «Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի հայաստանյան մասնաճյուղի և Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։ Ներկա էին էին իրավաբանական կլինիկաների […]

ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻԻ ՏՈՆԸ․ «ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ․․․»

Գավառի պետական համալսարանում ս․ թ․ փետրվարի 21-ին կայացավ «Մեր ոսկեղենիկ մայրենին» խորագիրը կրող ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի տոնին: Միջոցառումը կազմակերպել էին ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, մագիստրատուրայի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ, նույն կուրսի ուսանողուհի Քրիստինե Բատիկյանը: Մասնակիցները հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներն էին: […]

ԿԱՅԱՑԱՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ս․ թ․ փետրվարի 18-ից 20-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+T-GREEN․ Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա ծրագրի եզրափակիչ համաժողովը, որն ամփոփեց նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները և ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կարևոր արդյունքները։ Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ խրախուսելով անցումը դեպի ապագային միտված, կանաչ […]

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ՝ ԴՐԵԶԴԵՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում ս. թ. փետրվարի 10-13-ը կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի աշխատաժողովը, որին մասնակցեցին Գավառի պետական համալսարանում ծրագրի իրականացման աշխատանքային խմբի անդամները՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և […]

‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՍԻՐԱՐՓԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի ‹‹Ռուսաց լեզու և գրականություն›› մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրարփի Գեղամի Մաթևոսյանը հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ 2025 թվականի ընթացքում գերազանց […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ԱՌԿԱ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի առկա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ բակալավրիատի բոլոր կուրսերում 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասընթացները կմեկնարկեն 2026թ. փետրվարի 4-ից, իսկ մագիստրատուրայում՝ փետրվարի 11-ից։ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի առարկայական պարտքերի մարումը կկազմակերպվի ներքոհիշյալ ժամանակացույցով․ 1. միայն մեկ պարտք ունեցողների համար բաց դռների օրը` 2026թ. փետրվարի 1-ին, 2.առաջին լուծարային շրջանում՝ 2026թ. փետրվարի […]

ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

  Ս․ թ․ հունվարի 17-ին կայացավ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Նիստին մասնակցում էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանդես եկավ հաշվետվությամբ բուհի գործունեության հիմնական ուղղություններով 2024-2025 ուսումնական տարում կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ծրագրի իրականացման, […]

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՌԵԳԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Ռեգինա Խաչիկի Բաղդասարյանն եմ, ծնվել եմ 1998 թվականի հուլիսի 12-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում։ 2005–2016 թվականներին սովորել և ավարտել եմ Լճափի միջնակարգ դպրոցը։ Սովորել եմ վարսահարդարություն, սակայն կրթության հանդեպ սերը, գիտելիք ստանալու ձգտումը և պատմագիտության նկատմամբ մեծ հետաքրքրությունն ինձ բերեցին Գավառի պետական […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան