ԳՊՀ–ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի դասախոսների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային իրավական հիմքերին ու կառուցակարգերին, բարձրագույն ուսումնական հաստատությունում գենդերային հավասարության ապահովման հարցերին: Դասընթացը վարեցին ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, ովքեր անդրադարձան ՀՀ Սահմանադրության, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԲԱԼԹԱԶԱՐ ԶԱՊՐԵՇԻՉ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Խորվաթիայի «Բալթազար Զապրեշիչ» կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

Շնորհավորում ենք 2026–2027 ուսումնական տարվա բակալավրիատի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած և Գավառի պետական համալսարանի բակալավրիատի 1-ին կուրս ընդունված բոլոր դիմորդներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ԳՊՀ հեռակա բաժնի առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին սիրով հրավիրում ենք հանդիպման համալսարանի ռեկտորատի անդամների հետ։ Հանդիպումը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 7-ին, ժամը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍԱՆ ԱՆՏՈՆԻՈ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ դասախոսները և վարչական աշխատակիցները՝ 1 […]

ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի եզրափակիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ համակարգմամբ, հայաստանյան և եվրոպական 12 գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Երևանի, Գավառի, Հայկական պետական […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Շիրակի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին։ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայացած գիտաժողովը համախմբել էր Հայաստանի և արտերկրի բուհերի ներկայացուցիչների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների՝ կրթության և գիտության արդի հիմնախնդիրները քննարկելու, գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու և մասնագիտական համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Գիտաժողովին ԳՊՀ […]

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Գավառի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողների հաջողության պատմությունները տարիներ շարունակ հյուսվել են բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանի նյութական և բարոյական աջակցությամբ։ Նրա մարդասիրական գործունեությունն այսօր շարունակում են ընտանիքի անդամները՝ տիկին Անահիտ Նիշանյանը և որդին՝ Թագվոր Նիշանյանը։ Ս. թ. հոկտեմբերի 29-ին ԳՊՀ-ում հյուրընկալվեցին Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը […]

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Հայտարարվում է բաց մրցույթ Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության մինչև 65 տարեկան, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն տվյալ   ամբիոնի  ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում: Թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. 1. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն, 2. դիմում ԳՊՀ ռեկտորի […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ» ՕՐԵՐ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։ Ծրագրերին մասնակցած համալսարանականները «էրազմուսյան» օրերի շրջանակում` ս․ թ․ հոկտեմբերի 9-ից 17-ը հանդես եկան բովանդակալից հաշվետվություններով։ ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Տոնոյանը և «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նանե Դավթյանը […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ «ERASMUS+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով, որի ընթացքում ամփոփվեցին Եվրոպական միության «Erasmus+KPI4HE-Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի` գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին արդյունքները և առաջիկա անելիքները։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում մշակված՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխան գործունեության առանցքային ցուցանիշները (ԳԱՑ-երը), քննարկվեցին […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՄՍԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին, Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) շրջանակներում Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար, դոկտոր Մուսոնդա Մումբային և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Ռամսարի կոնվենցիայի դերը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների և ջրային թռչունների պահպանության գործում։ Կոնվենցիան ընդունվել […]

ՎԱՐՊԵՏ ԵՐԵՄ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔ, ՆՈՐ ՇՈՒՆՉ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ COP 17-Ի «ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ»

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հավատավոր զավակ, ստեղծագործ վարպետ Երեմ Մարտիկի Կոստանյանին՝ ԳՊՀ առաջարկն ընդունելու և իր «Նոր կյանք, նոր շունչ» փայտյա քանդակների հավաքածուն COP 17-ի «կանաչ գոտում» ցուցադրելու նպատակով տրամադրելու համար։ Հավաքածուն ներառում է Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված փայտյա քանդակազարդ աշխատանքներ՝ Սևանա լճից […]

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ COP 17-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Գավառի պետական համալսարանի՝ որպես ՀՀ բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի անդամ բուհի ներկայացուցիչները՝ դասախոսները և ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին  (CBD COP 17)։ Նրանք ընդգրկված են COP 17-ի՝ բուհերի համար նախատեսված «կանաչ գոտու» աշխատանքներում։ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, դասախոս Դավիթ […]

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում դասավանդելու կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ COP 17-ԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ կարող եք մասնակցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը (CBD COP 17), որը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.cop17yerevangreenzone.com/am/register-now/public-attendee Համաժողովի հիմնական տեղեկատվական հարթակը, որտեղ կարող եք ծանոթանալ օրակարգին, «Կապույտ» և […]

ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐԻՆ» ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի «Էրազմուսյան օրերի» շրջանակում «Սովորել և զարգանալ․ հմտություններ վաղվա օրվա համար» խորագրի ներքո «Էրազմուս+» ազգային գրասենյակը կազմակերպում է երկու առցանց հանդիպում՝ «Alumni Voices․ Erasmus+-ից դեպի կարիերա» Եվրոպական միության «Էրազմուս+» տարբեր ծրագրերի և տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր արդեն կայացած մասնագետներ են իրենց ոլորտներում, կկիսվեն […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Ռումինիայի Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու վերոնշյալ համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում […]

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանը ս․ թ․ հոկտեմբերի 7-ից 11-ը հյուրընկալեց գործընկեր բուհի՝ Պորտուգալիայի Էվորա համալսարանի հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսային։ Հրավիրյալ պրոֆեսորը ԳՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի ներառական․ Պորտուգալիայի փորձը» խորագրով։ Պարոն Սարագոսան անցկացրեց նաև վերապատրաստման դասընթաց ԳՊՀ աշխատակազմի համար՝ նվիրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդկային ռեսուրսի՝ […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ

2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի COP 17 համաժողովին ընդառաջ Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց ԳՊՀ մագիստրատուրայի ուսանողուհի, «Կենսաբազմազանության դեսպան» ծրագրի մասնակից Աիդա Կարապետյանը։ Սեմինարին մասնակցում էին համալսարանի տարբեր բաժինների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Աիդա Կարապետյանն անդրադարձավ կենսաբազմազանության կարևորությանը, քննարկվեցին բուսական և կենդանական աշխարհի, էկոհամակարգերի պահպանության արդի խնդիրները, ներպետական և […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան