ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու Կորդոբայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ և հոգում է ճանապարհածախսը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2024թ. մայիսի 27-ը։ Պահանջվող փաստաթղթերը անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական
տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն
լեզվի իմացության մասին տեղեկանք անհրաժեշտ է
ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։
Հրապարակվել է 16.04.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան