ՎԱՐՊԵՏ ԵՐԵՄ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔ, ՆՈՐ ՇՈՒՆՉ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ COP 17-Ի «ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ»

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հավատավոր զավակ, ստեղծագործ վարպետ Երեմ Մարտիկի Կոստանյանին՝ ԳՊՀ առաջարկն ընդունելու և իր «Նոր կյանք, նոր շունչ» փայտյա քանդակների հավաքածուն COP 17-ի «կանաչ գոտում» ցուցադրելու նպատակով տրամադրելու համար։ Հավաքածուն ներառում է Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված փայտյա քանդակազարդ աշխատանքներ՝ Սևանա լճից «վեր հառնած» գինու տակառ, «Վիշտը պարպող, հոգսը ի չիք դարձնող տարա», «Ծովային որոր», երկկողմանի կոմպոզիցիաներ՝ «Կարապ» և դարձերեսին՝ «Երեքգլխանի վիշապ», «Պայքար՝ հանուն կյանքի և լույսի» «Հոգու ճիչ» և այլ բացառիկ քանդակներ, որոնց մի մասը ներկայացված է Երևանի մարզահամերգային համալիրում՝ COP 17-ի «կանաչ գոտում», իսկ մյուս մասը՝ Գավառի պետական համալսարանում։ Բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ յուրօրինակ ստեղծագործություններին։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան